ԽՍՀՄ հանցախմբեր․ Սանիտարներ

«Հաղթող սոցիալիզմի երկրում չեն կարող լինել բանդիտներ», — չէին դադարում կրկնել կուսակցական բարձրաստիճան պաշտոնյաները։ Եվ ինչպես էին նրանք սխալվում․․․ ԽՍՀՄ տարածքում հանցավոր խմբավորումները պարբերաբար էին ի հայտ գալիս, և յուրաքանչյուրը տարբերվում էր իր ուրույն ձեռագրով։
1980-ականների ամենասկզբում Դոնի Ռոստովում «Սանիտարների» ավազակախմբի չարագույժ ստվերն էր տարածվում։ Բժիշկների շորեր հագած հանցագործները, օգտվելով մարդկանց վստահությունից, ներխուժում էին բնակարաններ, տանջում, սպանում և ապա կողոպտում էին բնակիչներին։ Ընդ որում՝ բոլորը չէին վախենում, այլ միայն նրանք, ովքեր մեծ փողերի հետ գործ ունեին՝ սպեկուլյանտները։ Շուտով խուզարկուները դուրս եկան ծնունդով Աբխազիայից Զաֆաս Բարցիսի հետքի վրա, որը զբաղվում էր թմրանյութերի առքուվաճառքով: Սանիտարները՝ փորձառու թմրամոլները, խմբավորման ամենաստորին խավն էին, որոնք կատարում էին սև աշխատանքը։ Պարզ ու հասկանալի է, թե փողն ինչու էր պետք կողոպտիչներին։ Մորֆիի կամ պրոմեդոլի մեկ ամպուլան արժեր 25 ռուբլի, իսկ նրանց անհրաժեշտ էր պարբերական «լիցքավորում»։ Սա շրջանային համակարգ էր․ գումարով նրանք թմրանյութ էին գնում, իսկ թմրանյութի վաճառքի շնորհիվ նրանք կարողանում էին ավելին գնել։
Հանցագործներին կործանեց ագահությունը։ Սանիտարները ցանկանում էին, որ հենց իրենք իրացնեն ապրանքը, ինչի արդյունքում էլ բռնվեցին։ Նրանցից կծիկը հասավ մինչև սպառողին, և հովանավորողների միջոցով հասցրեց հանցավոր աշխարհի կազմակերպիչներին։ Ի դեպ, խորհդային նարկոմաֆիան ազդեցիկ պաշտպաններ ուներ նաև իշխանության շրջանում, և նրանք ինչպես կարող էին, փափկեցրին դատավճիռը։ Բարցիսը, որին սպառնում էր գնդակահարությունը, ի վերջո դատապարտվեց միայն ինը տարի ազատազրկման։

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.