Եղանակն այսօր

Հանրապետության տարածքում`

Մարտի 25-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 25-27-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում՝

Մարտի 25-27-ը, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը սպասվում է անձրև: Գիշերը կլինի +1…+3, ցերեկը՝ +14…+16 աստիճան:

Մարզերում՝

  • Շիրակի մարզում գիշերը կլինի՝ —5…-9, ցերեկը՝ +4…+9,
  • Կոտայքի մարզում գիշերը կլինի՝ —5…-9, ցերեկը՝ +4…+9,
  • Գեղարքունիքի մարզում գիշերը կլինի՝ —5…-9, ցերեկը՝ +4…+9,
  • Լոռու մարզում գիշերը կլինի՝ —3…-7, ցերեկը՝ +12…+17,
  • Տավուշի մարզում գիշերը կլինի՝ —4…+1, ցերեկը՝  +13…+18,
  • Արագածոտնի լեռներում գիշերը կլինի՝ —5…-9, ցերեկը՝ +4…+9,
  • Արագածոտնի նախալեռներում գիշերը կլինի՝ 0…+3, ցերեկը՝ +14…+16,
  • Արարատի մարզում գիշերը կլինի՝ 0…+4, ցերեկը՝ +14…+17,
  • Արմավիրի մարզում գիշերը կլինի՝ 0…+4, ցերեկը՝ +14…+17,
  • Վայոց ձորի լեռներում գիշերը կլինի՝ —5…-9, ցերեկը՝ +4…+9,
  • Վայոց ձորի նախալեռներում գիշերը կլինի՝ 0…+4, ցերեկը՝ +14…+17,
  • Սյունիքի հովիտներում գիշերը կլինի՝ +1…+4, ցերեկը՝ +13…+17,
  • Սյունիքի նախալեռներում գիշերը 0…-4, ցերեկը՝ +6…+10,
  • Արցախում գիշերը կլինի՝ 0…+3, ցերեկը՝ +12…+15:

Հիդրոօդերևութաբանական պայմանները

  • Ռադիոակտիվություն — 16 մկռ/ժամ
  • Օդի հարաբերական խոնավություն — 90 %
  • Մթնոլորտային ճնշում — 668 մմ ս.ս.
  • Գեոմագնիսական դաշտ — կայուն
  • ՈւՄ Ինդեքս — 3։  

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

13 հազար դրամի գրպանահատություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 3 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սերգեյ Մ.-ին և հրավիրել 1973 թ. ծնված Անահիտ Վ.-ին:

Պարզվել է, որ թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում Սերգեյ Մ.-ն Անահիտ Վ.-ի բաճկոնի գրպանից գողացել է 13.000 դրամ և 5 դոլար:

Գողոնն առգրավված է:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.