Ընտրակաշառք խաղադրույքների ձևով

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սևան քաղաքից ստացած մեր տեղեկությունների համաձայն, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանն ընտրակաշառքի յուրօրինակ տարբերակ է գտել:

Նա տեղի երիտասարդներին 5000‐ական դրամներ է բաժանում GoodWin խաղային ապարատներով խաղալու համար: Այդպիսով Բոթոյանը փորձում է շահագրգռել երիտասարդներին, որ ապրիլյան ընտրություններին իրեն ձայն տան:

Պատգամավորը մեզ հետ զրույցում հերքեց, որ փող է բաժանում: «Չկա ըտենց բան»,‐ ասաց նա: Կարեն Բոթոյանը խորհրդարանական ընտրություններում Գեղարքունիքի մարզում առաջադրվել է Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով: Նախկինում էլ նա Սևանի տարածաշրջանն ընդգրկող թիվ 23 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով էր պատգամավոր դարձել, բայց այդ անգամ՝ «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակով:

2014թ., երբ ՕԵԿ‐ը չմիացավ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությանը, Կարեն Բոթոյանը դուրս եկավ այդ կուսակցությունից:

Հիշեցնենք, որ Բոթոյանը շինանյութերի ներկրման բիզնեսով զբաղվող «Եվրոպա» ընկերության սեփականատեր Սերգեյ Մանուկյանի՝ Շինանյութերի Սերգեյի փեսան է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.