Կարո Փայլանը կդիմի եվրոդատարան

Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից մերժում ստանալուց հետո, Կարո Փայլանը որոշել է դիմել ՄԻԵԴ։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը, Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանի հայցը կապված մեջլիսում իր խոսքերը արձանագրությունից հանելու ու իրեն 3 նիստ չմասնակցելու պատիժը բողոքարկելու հետ կապված։

Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում ելույթի ժամանակ խոսել էր Հայոց ցեղասպանությունից, որից հետո խորհրդարանի ղեկավարությունը Կարո Փայլանին որպեսպատիժ արգելել էին 3 նիստի մասնակցել, ինչպես նաեւ խորհրդարանի նիստի արձանագրությունից հեռացրել էին Հայոց ցեղասպանության հետ կապված հատվածը։

Կարո Փայլանը ՍԴ–ից մերժում ստանալուց հետո որոշում է կայացրել դիմել ՄԻԵԴ։ «Երանի Թուրքիայի դատարանն այս հարցի լուծումը տար։ Իմ հանդեպ կայացրած որոշումը ժողովրդավարության հարված էր։ Քանի որ մեր դատարանը այդ որոշումը չի չեղարկել, ես դիմելու եմ ՄԻԵԴ»,–ասել է Կարո Փայլանը։

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.