Օգնում են փրկարարները

Մարտի 3-ին, ժամը 10:32-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները 1932 թ. ծնված Մ. Հ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն։

***

Մարտի 3-ին, ժամը 10:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քացաքի Թբիլիսյան խճուղու թիվ 35/2 շենքը հոսանքազրկվել է, ինչի հետևաբքով քաղաքացին արգելափակվել է վերելակում, ունի վատ ինքնազգացողություն. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները 1974 թ. ծնված Ա. Չ-ին դուրս են բերել վերելակից:

Շտապօգնության աշխատակիցները վերջինիս ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

***

Մարտի 3-ին, ժամը 01:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քացաքի Բաշինջաղյան փողոցի թիվ 187 շենքի բնակարաններից մեկի (2-րդ հարկ) վատառողջ բնակիչ 1937 թ. ծնված Կ. Ս.-ին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Կ. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.