Աշակերտների թունավորման դեպքով քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի սաների թունավորման դեպքի առթիվ:

2017 թվականի մարտի 2-ին ահազանգ է ստացվել առ այն, որ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի 6 աշակերտի ինքազգացողությունը վատացել է, և տեղափոխվել են «Ստեփանավան բժշկական կենտրոն», որտեղ նրանց մոտ ախտորոշվել է «Սննդային թունավորում»:

Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում  տվյալներ են ձեռք բերվել, որ «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի պատասխանատու անձինք նույն օրը՝ ժամը 11-ի սահմաններում, հիշյալ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներին սահմանված ճաշացանկով մատակարել են հաց և բրնձով ապուր, ինչն ուտելուց հետո 6 աշակերտների ինքնազգացողությունը վատացել է, և նրանք ժամեր անց՝ ժամը 18:10-ից  ժամը 18:35-ն ընկած ժամանակահատվածում, տեղափոխվել են  բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով:

Քրեական գործի շրջանակներում Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի նշված 6 աշակերտները ճանաչվել են տուժող, իսկ նրանց ծնողները՝ որպես անչափահաս տուժողների օրինական ներկայացուցիչներ:

Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, նշված դպրոցի ճաշարանից վերցվել են բրնձով ապուրի, տոմատի մածուկի, բրնձի և հացի նմուշներ, էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք վկաններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրենք լրացուցիչ։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.