Դատախազությունն ամփոփել է 2016-ի արդյունքները

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նիստի օրակարգում ՀՀ դատախազության 2016 թվականի աշխատանքի արդյունքների ամփոփումն էր: Նիստին մասնակցել են ՀՀ ոստիկանության, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա Հարությունյանը ներկայացրել է հետաքննության և նախաքննության, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու, հանցավորության դեմ համակարգված և արդյունավետ պայքար կազմակերպելու, քննության որակը բարելավելու, հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու ուղղությամբ կատարված աշխատանքները:

Ներկայացվել են երկրում հանցավորության շարժընթացը բնութագրող ցուցանիշները, դրանք համադրվել նախորդ տարիների տվյալների հետ, կատարվել վերլուծություններ, որոնց արդյունքում առաջարկներ են ներկայացվել հանցագործությունների կանխարգելման, բացասական դինամիկա արձանագրած հանցատեսակներով քրեական քաղաքականության որոշակի ուղղություններում աշխատանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ:
Արձանագրելով մինչդատական վարույթում առկա առանձին թերացումներ, բացթողումներ և խնդիրներ՝ դատավարության մասնակիցների իրավունքների պատշաճ ապահովման, հանցագործությունների բացահայտման, մեղադրանքի ապացուցման աշխատանքներում, ներկայացվել են կոնկրետ միջոցառումներ, որոնք կապահովեն դրանց վերացումն ու կնպաստեն այդ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը՝ իրավական լուծումների միասնականությունը, որոշակիությունը երաշխավորելով:

Ուսումնասիրվել և ամփոփվել են ՀՀ վերահսկիչ պալատի 2014-2016թթ. ընթացիկ հաշվետվությունները, հայտնաբերված խախտումների կապակցությամբ հարուցվել են 7 քրեական գործեր:

ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների, ներառյալ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարվել է 333 ուսումնասիրություն, հայտնաբերվել է 327 իրավախախտում, հարուցվել է 60 քրեական գործ:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.