16-ամյա ուսանողուհուհին փորձել է ինքնասպան լինել. որն է պատճառը


Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները Կիևյան կամրջի վրա կանխել են Երևանի բնակիչ՝ 16-ամյա Աննա Ա.-ի ինքնասպանության փորձը։

Ականատեսի փոխանցմամբ ժամը 11։50-ի սահմաններում կամրջի վրա ծառայություն կատարող ոստիկաններին են մոտեցել մի քանի քաղաքացիներ և հայտնել, որ մի աղջիկ անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։

Ոստիկաններին հաջողվում է կարճ ժամանակ բանակցություններ վարել աղջկա հետ և նրան անցկացնել անվտանգ վայր, որից հետո երեխային տեղափոխում են Ոստիկանության Մաշտոցի բաժնի անչափահասների գործերով բաժանմունք։

Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.