Եղանակն այսօր

Հանրապետության տարածքում`

Մարտի 28-ին և 31-ին, ապրիլի 1-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Մարտի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 29-30-ը կբարձրանա 2-3 աստիճանով, մարտի 31-ից ապրիլի 1-ին կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում՝

Մարտի 28-ին և 31-ին, ապրիլի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Մարտի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կլինի +4…+6, ցերեկը՝ +13…+15 աստիճան:

Մարզերում՝

  • Շիրակի մարզում գիշերը կլինի՝ —2…+3, ցերեկը՝ +2…+6,
  • Կոտայքի մարզում գիշերը կլինի՝ —2…+3, ցերեկը՝ +2…+6,
  • Գեղարքունիքի մարզում գիշերը կլինի՝ —2…+3, ցերեկը՝ +2…+6,
  • Լոռու մարզում գիշերը կլինի՝ 0…+5, ցերեկը՝ +8…+13,
  • Տավուշի մարզում գիշերը կլինի՝ +2…+6, ցերեկը՝  +12…+15,
  • Արագածոտնի լեռներում գիշերը կլինի՝ —2…+3, ցերեկը՝ +2…+6,
  • Արագածոտնի նախալեռներում գիշերը կլինի՝ +4…+6, ցերեկը՝ +12…+14,
  • Արարատի մարզում գիշերը կլինի՝ +4…+6, ցերեկը՝ +13…+15,
  • Արմավիրի մարզում գիշերը կլինի՝ +4…+6, ցերեկը՝ +13…+15,
  • Վայոց ձորի լեռներում գիշերը կլինի՝ —2…+3, ցերեկը՝ +2…+6,
  • Վայոց ձորի նախալեռներում գիշերը կլինի՝ +4…+6, ցերեկը՝ +13…+15,
  • Սյունիքի հովիտներում գիշերը կլինի՝ +7…+9, ցերեկը՝ +13…+15,
  • Սյունիքի նախալեռներում գիշերը +3…+7, ցերեկը՝ +7…+12,
  • Արցախում գիշերը կլինի՝ +3…+6, ցերեկը՝ +10…+13:

Հիդրոօդերևութաբանական պայմանները

  • Ռադիոակտիվություն — 16 մկռ/ժամ
  • Օդի հարաբերական խոնավություն — 90 %
  • Մթնոլորտային ճնշում — 668 մմ ս.ս.
  • Գեոմագնիսական դաշտ — կայուն
  • ՈւՄ Ինդեքս — 3։  

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Իրադրությունն առաջնագծում մարտի 16-ին և լույս 17-ի գիշերը

Մարտի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 450 կրակոց, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

ԱՀ ՊՆ

Մեկ օրում բացահայտվել է գողության 16 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 9-ից 10-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահայտվել է 3-ը:

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք:

Բացահայտվել է գողության 11, խարդախության 4, կողոպուտի 2 և հարկերից խուսափելու 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 5 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.