Հարևանական վեճն ավարտվել է կրակոցով

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել մարտի 4-ին, Երևանում տեղի ունեցած կրակոցի փաստով։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 03 բժշկական խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ «ձախ ակնակապիճի միջին շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Ռոստոմի փողոցի 80 տան բնակիչ, 53-ամյա Խաչիկ Վանյանն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով այդ օրը, ժամը 12։00-ի սահմաններում նա իր տան տանիքի ձյունը մաքրելիս է եղել, երբ ըստ իր հայտարարության հարևանը՝ 42-ամյա Արթուր Մաթևոսյանը վիճաբանել է իր հետ, որի ժամանակ էլ իրեն պատկանող օդամղիչ ատրճանակով կրակել է իր աչքին։ Էրեբունու ոստիկաններն արդեն հայտնաբերել են Ա․ Մաթևոսյանին, ով ներկայացրել է նաև թիվ ММ-24897 համարի օդամղիչ ատրճանակը:

Նշանակվել է դատաբժշկական և դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ։

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.