Կրակոց «Կոսմոս» խաղատանը

Մարտի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ, Հրազդանում ստեղծվել է քննչական խումբ, հարուցվել է քրեական գործ ՀՀ․ քր․ օր․-ի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը ) հատկանիշով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի 12 շենքի 9-րդ բնակարանի բնակիչ, 25-ամյա Սարգիս Արայի Վարդանյանի նկատմամբ։ Մարտի 3-ին, ժամը 23։30-ի սահմաններում Ծաղկաձորում գտնվող «Կոսմոս» խաղատանը կրակոց է հնչում, ինչի հետևանքով Ս․ Վարդանյանը ձախ ոտքի շրջանում ստանում է հրազենային վնասվածք։

Հաջորդ օրը վիրավորը բժշկական օգնության է դիմում Էրեբունու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները վիրահատում են նրան և կատարվածի մասին տեղեկացնում ոստիկանություն։

Հիվանդանոց ժամանած ոստիկանության ծառայակիցներին, իսկ հետո արդեն ավագ քննիչին Ս․ Վարդանյանը հայտնում է, որ վնասվածքը ստացել է ինքը այն ժամանակ, երբ շունը կծել է իրեն։ Սակայն քննիչների կատարած պրոֆեսիոնալ և օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվում է իրականությունը, որից հետո Ս․Վարդանյանը հայտարարում է, որ իր մոտ եղած Վալտեր տեսակի ատրճանակը ինքը գտել է Արցախի Հանրապետությունից Հայաստան վերադառնալիս՝ Գորիսի վարչական տարածքում, և ստիպված ներկայացնում է իր մոտ ապօրինի պահվող Վալտեր տեսակի ատրճանակը։

Նույն օրը քննիչի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում, երբ քննչական բաժինը մեկնում է հիվանդանոց լրացուցիչ քննելու Ս․Վարդանյանին պարզում են, որ նա առանց որևէ մեկին զգուշացնելու հեռացել է հիվանդանոցից։

Tags: ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.