Գվարդիոլա. «Չելսիին» կանգնեցնելն անհնար է

 

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Չելսիի» մասին:

«Ափսոս, որ միավորների տարբերությունը  շատ մեծ է: Բայց դա իրականությունն է, մենք հետ ենք մնում լոնդոնցիներից, և նրանց կանգնեցնելն անհնար է:

Այնուամենայնիվ, մենք լավ ենք խաղում, որի շնորհիվ էլ արդյունքները բարելավել ենք: Հիմա մենք գտնվում ենք մի իրավիճակում, որ հաղթանակի դեպքում կպահպանենք մեր տեղը մրցաշարային աղյուսակում: Մեզ չի կարելի պարտվել ոչ մի մրցաշարում: Խաղացողները գիտեն դրա մասին»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BBC-ն:

Tags: , ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.