Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մարտի 6-ին

  • Ժամը 00.30-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 20/8 հասցեի մոտ բախվել է հողակույտին և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մարտի 5-ին

  • Ժամը 14.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վարդանանց փողոցի թիվ 5/Ա շենքի մոտ վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
  • Ժամը 19.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ: «Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
  • Ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան Փարպի-Ղազարավան ճանապարհի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազի խողովակի հենասյանը, ինչի հետևանքով ուղևորը վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
  • Ժամը 17.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ի հատվածում բախվել է «Պռադո» մակնիշի ավտոմեքենայի:
    «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:

Մարտի 4-ին

  • Ժամը 21.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 40-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.30-ին, գտնվելով անհայտ մակնիշի տաքսի ավտոմեքենայի մեջ, Երևանի Արմենակյան փողոցում վթարի է ենթարկվել:
  • Ժամը 19.45-ին, «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի և Շահամիրյանների փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու և 53-ամյա կնոջ, այնուհետև ավտոմեքենան բախվել է ծառի: Վրաերթի ենթարկվածները, վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
  • Ժամը 22.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 53 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 22-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
  • Ժամը 21.20-ին, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի և Կուրղինյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 63-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
  • Ժամը 15.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մոլդովական և Թոթովենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 20-ամյա և 34-ամյա 2 քաղաքացուհու, ովքեր մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
  • Ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21154» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել: Պատահարի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
  • Ժամը 11.00-ի սահմաններում, «Շևրոլետ Կրուզ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տարոն-4 թաղամասի թիվ 27 դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 75-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
  • Ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես E 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 87 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու և մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց, այնուհետև ներկայացել է ոստիկանություն:
  • Ժամը 17.00-ի սահմաններում, «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 214-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել ձորում, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.