Թուրքիայում կալանավորվել է ՌԴ 33-ամյա մի քաղաքացուհ

Անկարայում կալանավորվել է Ռուսաստանի 33-ամյա մի քաղաքացուհի՝ անունը Եկատերինա, որը ենթադրաբար կապ է ունեցել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին սպանած Մեվլյութ Ալթինթաշի հետ: Այս մասին այսօր, իրավապահ մարմինների վրա հղում կատարելով, տեղեկացրել է թուրքական «Հուրիեթ» թերթը:

Քննչական մարմինը կասկածում է, որ նա Ալթինթաշի հետ հեռախոսային կապ է պահպանել մինչև 2016թ. նոյեմբերի վերջ, ինչպես նաև նրա հետ հաղորդակցվել է WhatsApp մեսենջերի միջոցով:

Լրագրողների տեղեկացմամբ, Ռուսաստանի քաղաքացուհին մասնակից է Անկարայում հինգ աստղանի հյուրանոցում ինտիմ ծառայությունների կազմակերպմանը:

Անկարայում ՌԴ դեսպանատնից РИА Новости-ին չեն կարողացել օպերատիվ մեկնաբանություն ներկայացնել Ռուսաստանի քաղաքացուհու կալանավորման առնչությամբ:

Դեսպան Անդրեյ Կառլովին Անկարայում 2016թ. դեկտեմբերի 19-ին «Ռուսաստանը Կալինինգրադից մինչև Կամչատկա՝ ճանապարհորդների աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ գնդակահարել է ոստիկանության աշխատակից Մեվլյուտ Ալթինթաշը, որին տեղի անվտանգության ուժերը դրանից հետո սպանել են: Սպանությունն այս պահին քննում է ռուսական ու թուրքական մասնագետներից բաղկացած խումբը:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.