Եղանակն այսօր

Հանրապետության տարածքում`

Մարտի 29-30-ը, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ին՝ օրվա երկրորդ կեսին, ապրիլի 1-2-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 29-31-ը կբարձրանա 2-3 աստիճանով, ապրիլի 1-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:

Երևանում՝

Մարտի 29-30-ը, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ին՝ օրվա երկրորդ կեսին, ապրիլի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Մարտի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կլինի +2…+4, ցերեկը՝ +16…+18 աստիճան:

Մարզերում՝

  • Շիրակի մարզում գիշերը կլինի՝ —2…-7, ցերեկը՝ +1…+6,
  • Կոտայքի մարզում գիշերը կլինի՝ —2…-7, ցերեկը՝ +1…+6,
  • Գեղարքունիքի մարզում գիշերը կլինի՝ —2…-7, ցերեկը՝ +1…+6,
  • Լոռու մարզում գիշերը կլինի՝ —2…+3, ցերեկը՝ +7…+12,
  • Տավուշի մարզում գիշերը կլինի՝ 0…+4, ցերեկը՝  +13…+16,
  • Արագածոտնի լեռներում գիշերը կլինի՝ —2…-7, ցերեկը՝ +1…+6,
  • Արագածոտնի նախալեռներում գիշերը կլինի՝ +1…+4, ցերեկը՝ +13…+16,
  • Արարատի մարզում գիշերը կլինի՝ +3…+5, ցերեկը՝ +15…+18,
  • Արմավիրի մարզում գիշերը կլինի՝ +3…+5, ցերեկը՝ +15…+18,
  • Վայոց ձորի լեռներում գիշերը կլինի՝ —2…-7, ցերեկը՝ +1…+6,
  • Վայոց ձորի նախալեռներում գիշերը կլինի՝ +3…+5, ցերեկը՝ +15…+18,
  • Սյունիքի հովիտներում գիշերը կլինի՝ +5…+8, ցերեկը՝ +15…+20,
  • Սյունիքի նախալեռներում գիշերը +1…+5, ցերեկը՝ +10…+15,
  • Արցախում գիշերը կլինի՝ +1…+4, ցերեկը՝ +13…+18:

Հիդրոօդերևութաբանական պայմանները

  • Ռադիոակտիվություն — 16 մկռ/ժամ
  • Օդի հարաբերական խոնավություն — 90 %
  • Մթնոլորտային ճնշում — 668 մմ ս.ս.
  • Գեոմագնիսական դաշտ — կայուն
  • ՈւՄ Ինդեքս — 3։  

Ճանապարհները Հայաստանում

Մարտի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:

Փակ է Վարդենյաց լեռնանացքը:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Լոռու մարզի Սպիտակ և Վանաձոր, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան և Նոյեմբերյան քաղաքներում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող տարածքում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

17 մարդ է զոհվել ծառի ընկնելու հետևանքով

Գանայի Կինտամպո քաղաքի հայտնի ջրվեժի մոտ, որը զբոսաշրջիների սիրելի այցելավայրերից է, առնվազն 17 մարդ է զոհվել ծառի ընկնելու հետևանքով, հաղորդում է BBC-ին:

Ոստիկանության և փրկարար ծառայության ներկայացուցիչների հաղորդմամբ՝ ծառի ընկնելու պատճառը փոթորիկն է եղել, իսկ նրանք նավարկել են փոթորկի ժամանակ:

Որոշ տվյալներով՝ զոհերի թիվը կարող է հասնել 20-ի:

«Զոհերի մեծ մասը Վենչիի վարժարանի ուսանողներն են, կան նաև զբոսաշրջիկներ»,-ասել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը:

Իրադրությունն առաջնագծում մարտի 17-ին և լույս 18-ի գիշերը

Մարտի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 38 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 250 կրակոց, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԱՀ ՊՆ

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.