Մարդակերպ գազաններ․ «Մոսգազ»

Բոլորին է հայտնի, որ Խորհրդային Միությունում չեն եղել սեքս, կրոն և ժողովրդավարություն, իսկ եթե տեղի էր ունենում ինչ-որ սկանդալային բան, դրա մասին իշխանությունը նախընտրում էր լռել։ Այնուամենայնիվ, հանրությունից դժվար էր թաքցնել ամենասարսափազդու հանցագործությունների մանրամասները։

Խրուշևյան ձնհալի ժամանակ դժվար էր պատկերացնել, որ բնակարան կարող է ներխուժել մի չարագործ, որը կարող է ներկայանալ որպես Մոսգազի կամ ԲՇՏ-ի աշխատակից, ինչը և հանցագործին հնարավորություն էր տալիս օգտվել այս խորամանկ մեթոդից։ Իշխանությունները խուճապի մեջ էին, ամբողջ ուժերը ուղղված էին մոլագարի բացահայտմանը։

Արագ հետաքննության և Վլադիմիր Իոնեսյանի հանդեպ շտապ հաշվեհարդարի պատճառով վերջինիս մոտիվները այդպես էլ չբացահայտված մնացին։ Ամենայն հավանականությամբ նա սպանում էր կողոպտելու նպատակով։ Նաև կա մի վարկած, ըստ որի, երբ նա լքեց կնոջն ու սկսեց հանդիպել բալետի պարուհի Ալևտինա Դմիտրիևայի հետ, հանցագործը ներխուժում էր բնակարաններ՝ այդ կնոջ համար նվերներ գտնելու համար։ Ըստ երրորդ վարկածի՝ սպանությունները օգնում էին Իոնեսյանին ինքնահաստատվել։

Մոսգազն իր առաջին սպանությունը իրագործել է 1963 թվականին․ ներխուժելով բնակարան, նա կացնով սպանեց 12-ամյա տղայի, որը տանը մենակ էր, և ապա վերցրեց մի քանի իր։ Վերջին սպանությունը տեղի ունեցավ 1964 թվականին․ զոհը 46-ամյա կին էր։ Հենց այդ տարի էլ չարագործին կալանավորեցին և գնդակահարեցին։

Գոյություն ունի նաև չապացուցված վարկած, որ Իոնեսյանի հետ զրուցել է նույն ինքը Խրուշևը։ Մարդասպանի հաշվին են 5 զոհեր, որոնցից 4-ը՝ երեխաներ։

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.