«Բարսելոնայի» հետ պետք է հարձակողական ֆուտբոլ խաղալ

Ֆրանսիական «ՊՍԺ»-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնայի» հետ պատասխան խաղի նախաշեմին խոսել է հանդիպման սպասումների մասին:

«Իհարկե առաջին խաղի արդյունքից հետո պատասխան հանդիպումը յուրահատուկ մոտեցում է պահանջում: «Բարսելոնային» խոշոր հաշվով հաղթեցինք, բայց գիտենք, թե որքան ուժեղ է կատալոնական ակումբը: Կարծում եմ, որ պետք է ոչ միայն պաշտպանվենք, այլ նաև հարձկվենք: Չես կարող իմանալ, թե ինչպես կընթանա խաղը: Չեմպիոնների լիգայի առանձնահատկությունը հենց այդ անկանխատեսելիությունն է»,— Դրաքսլերի խոսքերն է փոխանցում «ՊՍԺ»-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «ՊՍԺ»-ն 4:0 հաշվով հաղթել էր «Բարսելոնային»: Իսկ պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 8-ին ժամը 23:45-ին:

Tags: ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.