Հերթական ռազբորկան ՀՀԿ-ականների միջև

«Հրապարակ» թերը գրում է. «ԱԺ ընտրությունների քարոզարշավի «կարմիր ժապավենը» կտրեցին հանրապետականները, նախընտրական հոգին արդեն «սավառնում է» վարչական շրջաններով և իրար դեմ հանում նույնիսկ նույն կուսակցության անդամներին: Աջափնյակ վարչական շրջանի փոքրիկ Էստոնական փողոցն 2 օր առաջ բազմամարդ էր, Հանրապետական կուսակցության էլ ավելի փոքրիկ գրասենյակի դիմաց հավաքված էին մի խումբ մարդիկ, որոնք էլ իրենց հերթին հսկվում էին ոստիկանների կողմից: «Տավրոս Գևորգյանի շտաբն է այստեղ, մի ամիս է` չեն կարողանում շտաբը բացել, որովհետև Արման Սահակյանի ժողովուրդը վախեցնում են, ասում են՝ չեք բացի, իրավունք չունեք, այս թաղամասը, այս «տերիտորիան» Արման Սահակյանինն է»,- ասաց ականատեսներից մեկը:

Վերջինս պատմեց, որ Արման Սահակյանի կողմնակիցները թույլ չեն տվել Տավրոս Գևորգյանի մարդկանց բացել ՀՀԿ փոքրիկ շտաբը, որի պատճառով էլ «ռազբորկա» է սկսվել, շատ մարդիկ են հավաքվել. «Կռիվ չի եղել, խոսակցություն է եղել: Երկուսն էլ հանրապետական են համ Արման Սահակյանը, համ Տավրոս Գևորգյանը, բայց այսպիսի անհարմար բաներ է լինում: Արման Սահակյանը այս շենքերի վերջում ունի շտաբ, ասում են՝ չէ, սա մեր թաղն է, իրավունք չունեք ու գնացեք Տավրոսի համար այլ տեղ ընտրեք, այստեղ Տավրոսի շտաբը չպետք է լինի: Ոստիկաններն էլ եկել էին, որ կռիվ չլինի, վեճ չլինի, մարդասպանությանը չհասնի»,- պատմեց մեր զրուցակիցը, ով չցանկացավ հրապարակվի իր անձը:

Մեր այցելության պահին գրասենյակն անցել է Տավրոս Գևորգյանի կողմնակիցների «իշխանության» տակ:

Տեղեկացնենք նաև, որ մեր կայքն օրերս անդրադարձել էր Տավրոս Գևորգյանի և Արման Սահակյանի կողմնակիցների վիճաբանությանը: Գրել էինք, որ մարտի 1-ին թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն) ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված երկու թեկնածուների՝ Արման Սահակյանի և Տավրոս Գևորգյանի թիմակիցների միջև բախում է եղել»:

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Tags: ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.