Փրկարարական ծառայության

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

  • Մարտի 7-ին, ժամը 08.24-ին ահազանգ է ստացվել, որ «Մետաքս Գոլդ» ՍՊԸ-ի մոտակայքում՝ Սարալանջի պողոտա տանող ավտոճանապարհին (նորակառույց շենքի մոտակայք), տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 4 ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
    Պարզվել է, որ Ծխախոտագործների փողոցի թիվ 117 հասցեի մոտակայքում բախվել են «Opel Astra G» մակնիշի 35 AX 808 (վարորդ՝ Ա. Հ.), «Էլտիկ» տաքսի ծառայությանը պատկանող «Toyota Corolla» մակնիշի 35 AL 571 (վարորդ` Հ. Խ.), «Volkswagen Golf» մակնիշի 34 VU 595 (վարորդ՝ Հ. Մ.), «BMW-520i» մակնիշի 32VA002 (վարորդ՝ Ս. Հ.) և «Էրեբունի» տաքսի ծառայությանը պատկանող «Nissan Sylphy» մակնիշի 34 AV 207 պետհամարանիշերով (վարորդ՝ Հ. Գ.) ավտոմեքենաները:
    Հ. Գ.-ը (ծնվ. 1965 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Փրկարարները բացել են փակ դռները

  • Մարտի 7-ին, ժ-ամը 08:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Մարտի 7-ին, ժամը 02:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արագածի փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Մարտի 7-ին, ժամը 00:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի տներից մեկի լոգարանի դուռը փակվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի լոգարանի դուռը:

Փլուզում Մուսալեռ գյուղում

  • Մարտի 7-ին, ժամը 09:52-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Բաբաջանյան փողոցի տներից մեկի պատը փլուզվել է, քաղաքացին մնացել է փլատակներում և մահացել:
    Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
    Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.