Ճանապարհները Հայաստանում

Մարտի 30-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Եղանակն այսօր

Հանրապետության տարածքում`

Մարտի 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ին՝ օրվա երկրորդ կեսին, ապրիլի 1-2-ը շրջանների զգալի մասում, 3-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշի և Սյունիքի նախալեռներում՝ ձյան տեսքով, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 30-ին կբարձրանա 2-3 աստիճանով, մարտի 31-ից ապրիլի 1-ը կնվազի 6-8, արևելյան շրջաններում՝ 10-12 աստիճանով:

Երևանում՝

Մարտի 30-ին, 31-ի գիշերը, ապրիլի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ին՝ օրվա երկրորդ կեսին, ապրիլի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Մարտի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կլինի 0…+2, ցերեկը՝ +16…+18 աստիճան:

Մարզերում՝

  • Շիրակի մարզում գիշերը կլինի՝ —2…-7, ցերեկը՝ +5…+10,
  • Կոտայքի մարզում գիշերը կլինի՝ —2…-7, ցերեկը՝ +5…+10,
  • Գեղարքունիքի մարզում գիշերը կլինի՝ —2…-7, ցերեկը՝ +5…+10,
  • Լոռու մարզում գիշերը կլինի՝ —2…-7, ցերեկը՝ +10…+15,
  • Տավուշի մարզում գիշերը կլինի՝ 0…+3, ցերեկը՝  +14…+17,
  • Արագածոտնի լեռներում գիշերը կլինի՝ —2…-7, ցերեկը՝ +5…+10,
  • Արագածոտնի նախալեռներում գիշերը կլինի՝ 0…+3, ցերեկը՝ +12…+16,
  • Արարատի մարզում գիշերը կլինի՝ 0…+3, ցերեկը՝ +16…+19,
  • Արմավիրի մարզում գիշերը կլինի՝ 0…+3, ցերեկը՝ +16…+19,
  • Վայոց ձորի լեռներում գիշերը կլինի՝ —2…-7, ցերեկը՝ +5…+10,
  • Վայոց ձորի նախալեռներում գիշերը կլինի՝ 0…+3, ցերեկը՝ +16…+19,
  • Սյունիքի հովիտներում գիշերը կլինի՝ +2…+7, ցերեկը՝ +16…+19,
  • Սյունիքի նախալեռներում գիշերը —1…+2, ցերեկը՝ +10…+15,
  • Արցախում գիշերը կլինի՝ +2…+5, ցերեկը՝ +17…+20:

Հիդրոօդերևութաբանական պայմանները

  • Ռադիոակտիվություն — 16 մկռ/ժամ
  • Օդի հարաբերական խոնավություն — 90 %
  • Մթնոլորտային ճնշում — 668 մմ ս.ս.
  • Գեոմագնիսական դաշտ — կայուն
  • ՈւՄ Ինդեքս — 3։  

Իրադրությունն առաջնագծում մարտի 18-ին և լույս 19-ի գիշերը

Մարտի 18-ին և լույս 19-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 350 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.