Զախարի Կալաշովը (Շակրո Մոլոդոյ) զգուշացրել է «գողական աշխարհին»

Ռուսական մաֆիայի պարագլուխ Զախարի Կալաշովը (առավել հայտնի որպես Շաքրո Մոլոդոյ), ով գտնվում է կալանքի տակ, դիմել է «գողական աշխարհին», փոխանցում է Life.ru-ն: Շաքրո Մոլոդոյն իր գործընկերներին հայտնել է այն մասին, որ չի պատրաստվում զիջել առաջնորդի իր դիրքերը՝ նշելով, որ նրանք, ովքեր ազատություն մեջ են, չպետք է իրեն փոխարինող գտնեն:

 «Շաքրոն իր ուղերձում ասում է, որ նա նստած է, սակայն դեռևս չի մահացել: Իր ուղերձում նա հասկացնել է տալիս, որ դեռ վաղ է իրեն զրկել գողական աշխարհի թագից»,-ասել է Life.ru-ն զրուցակիցը:
 
Life.ru-ն նշում է, որ հաղորդագրությունը տարածվել է այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները ձերբակալել են «գողական գահի» գլխավոր թեկնածուներից մեկին՝ ծնունդով Սվերդլովի շրջանից Յուրի Պիչուգինին (Պիչուգա մականունով): Նրան ձերբակալել էին Մոսկվայում փետրվարի 18-ին: Պիչուգան մեղադրվում է հանցավոր միության կազմակերպելու մեջ:

Tags: ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.