ԱՄՆ-ում գնացքը բախվել է մարդատար ավտոբուսին (տեսանյութ)

4 մարդ է զոհվել և մի քանի տասնյակը՝ վիրավորվել ԱՄՆ-ի Միսսիսիպի նահանգում տեղի ունեցած ավտոբուսի և գնացքի բախումից, հաղորդում է BBC-ն։

Ողբերգությունը տեղի է ունեցել Հարրիսոն շրջանի Բիլոքսի քաղաքի մերձակայքում. Բեռնատար գնացքը բախվել է մարդատար ավտոբուսին և մոտ 100 մետր այն քշել-տարել։ Նշվում է, որ բախման պահին գնավքի արագությունը ցածր է եղել, հակառակ դեպքում զոհերի թիվն ավելի շատ կլիներ։

Ավտոբուսի մեկնարկը եղել էր Տեխասից, սակայն դեռևս անհայտ պատճառներով մնացել էր գնացքի գծերի վրա։ Նրանում եղել է 50 ուղևոր, մեծամասամբ՝ տարեցներ։

Tags: ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.