ՊՆ հետախուզության նախկին պետը մեղադրվում է պետական դավաճանության մեջ

ԱԱԾ-ի կողմից պետական դավաճանության կասկածանքով կալանքի տակ գտնվող պահեստազորի մայոր 38-ամյա Գարիկ Մարությանի գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննում է գաղտնի: Հիշեցնենք, որ Գարիկ Մարությանին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության համար:

Ըստ ԱԱԾ-ի երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոն` նա համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՛ պետական գաղտնիք պարունակող տվյալներ:

Tags: ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.