Փրկարարական ծառայության

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

  • Մարտի 8-ին, ժամը 09:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆիրդուսու փողոցի թիվ 15/1 տան մոտակայքում տեղի է ունեցել փլվածք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
    Պարզվել է, որ թիվ 15/1 4-րդ կարգի վթարային վիճակում գտնվող տան մոտակայքում տեղի է ունեցել փլվածք, առաջացել է մոտ 1 մ խորությամբ և 2 մ լայնությամբ փոս:
    Փրկարարները սահմազատել են տարածքը:

Հրդեհ Գարեգին Նժդեհի փողոցում

  • Մարտի 8-ին, ժամը 10:31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 44 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում, ներսում կա քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
    Պարզվել է, որ Ս. Մ.-ի բնակարանի ննջասենյակում (12 քմ) այրվում է մեկ բարձ, ներքնակ և ծածկոց՝ մասամբ. տուժածներ չկան:
    Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:38-ին, մարվել՝ 10:53-ին:

Արգելափակվել է ավտոմեքենա

  • Մարտի 8-ին, ժամը 02:34-ին ահազանգ է ստացվել , որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին Mercedes մակնիշի ավտոմեքենան վատ տեսանելիության պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսի մեջ (հետևի անիվներով). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
    Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Mercedes E-200 մակնիշի 33 LP 458 պետհամարանիշով ավտոմեքենան:

Փրկարարները բացել են փակ դուռը

  • Մարտի 7-ին, ժամը 22:43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցի թիվ 25/2 շենքի բնակարաններից մեկի ննջարանի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. դուրս բերելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի ննջարանի դուռը:
  • Մարտի 7-ին, ժամը 18:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 38 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Մարտի 7-ին, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օրբելի փողոցի թիվ 67 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է (բանալին ներսի կողմից փականի վրա է), ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Մարտի 7-ին, ժամը 10:43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Մարտի 7-ին, ժամը 08:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Մարտի 7-ին, ժամը 02:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արագածի փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Մարտի 7-ին, ժամը 00:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի տներից մեկի լոգարանի դուռը փակվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի լոգարանի դուռը:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.