Գերմանացի հյուպատոսները կհանդիպեն ձերբակալված լրագրողին

Գերմանացի հյուպատոսներին թույլ կտան հանդիպել Ստամբուլում ձերբակալված գերմանական պարբերականի լրագրողին: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Բեռլինի և Անկարայի հարաբերությունները սրվել են գերմանական պարբերականի լրագրող Դենիզ Յուջելի՝ Ստամբուլում ձերբակալությունից հետո: Թուրքական իշխանությունները նրան կասկածում են «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցության, ահաբեկչության քարոզչության, չճշտված տվյալների օգտագործման» մեջ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Անկարայից պահանջել է ազատ արձակել Յուջելին և հետևել լրատվամիջոցների ազատության իրավունքին:

Դրանից հետո գերմանական Գագենաու քաղաքի իշխանությունները չեղարկել էին Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթը, ինչի հետո նախարարը հեռացել էր Գերմանիայից՝ հրաժարվելով հանդիպել գերմանացի գործընկեր Հայկո Մաասի հետ:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.