Պատահարներ ավտոճանապարհներին

  • Ապրիլի 2-ին, ժամը 15.40-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 91 էլեկտրասյան մոտ վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 2-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 71-րդ կմ-ի հատվածում բախվել է ճամփեզրին կայանված «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենային:
    Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն Վենտո»-ի ուղևորը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 2-ին, ժամը 19.50-ին, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ոսկետափ գյուղի գծանցի մոտ բախվել է «Օպել-Աստրա F» մակնիշի ավտոմեքենայի:
    «Օպել-Աստրա F»-ի 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 2-ին, ժամը 8.40-ի սահմաններում, «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Երևանյան խճուղու թիվ 103 հասցեի դիմաց բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
    «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 2-ին, ժամը 23-ի սահմաններում, «Միցուբիշի պաջեռո» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին ենթարկվել է սահքի, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:

Ճանապարհները Հայաստանում և Արցախում

Մարտի 29-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:

Գեղարքունիքի մարզի Գավառ և Արարատի մարզի Վեդի քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի բաց է մարդատար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ միակողմանի:

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Շուշի քաղաքում և Քաշաթաղի շրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Պատահարներ

Փրկարարները բացել են փակ դռները

  • Մարտի 24-ին, ժամը 23:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 22/2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Մարտի 24-ին, ժամը 22:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 42/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Մարտի 24-ին, ժամը 18:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 10/6 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Մարտի 24-ին, ժամը 16:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 27 շենքի նկուղային հարկում գտնվող ինտերնետ ակումբի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են ինտերնետ ակումբի դուռը. ներսում է գտնվել 1995 թ. ծնված Գ. Ա.-ը:
  • Մարտի 24-ին, ժամը 16:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շրջանային փողոցի թիվ 2/5 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Մարտի 24-ին, ժամը 12:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թոթովենցի փողոց թիվ 14 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Մարտի 24-ին, ժամը 12:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Միկոյան փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Մարտի 25-ին, ժամը 11:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Օգնում են փրկարարները

  • Մարտի 24-ին, ժամը 22:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եր. Քոչարի փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկից (9-րդ հարկ) տեղաշարժման խնդիր ունեցող քաղաքացուն իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
    Փրկարարները 1958 թ. ծնված Գ. Վ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
  • Մարտի 24-ին, ժամը 18։50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զ․ Անդրանիկի փողոցի թիվ 63 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին անկողնուց ընկել է հատակին և չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել բնակարանի դուռը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
    Փրկարարները բացել են բնակարանի դուռը․ ներսում՝ ննջասենյակի հատակին, անօգնական վիճակում հայտնաբերել՝ 1937 թ. ծնված Ա. Պ.-ին, ում մոտեցրել են անկողնուն:
  • Մարտի 25-ին, ժամը 10:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի քաղաքացուն անկողնուց բարձրացնելու և հյուրասենյակ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
    Փրկարարները 1946 թ. ծնված Է. Ժ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
  • Արգելափակվել է ավտոմեքենա

  • Մարտի 25-ին, ժամը 00:08-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասին հարակից դաշտամիջյան ճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ 2106  մակնիշի 35 DQ 620 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):
  • Այրվում է ավտոմեքենա

  • Մարտի 25-ին, ժամը 01:46-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում այրվում է Opel մակնիշի ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
    Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:47-ին, մարվել՝ 03:03-ին։
    Այրվել է 10-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանված «Opel B» մակնիշի 34 FF 386 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Շ.)՝ ամբողջությամբ:
  • Հրդեհներ խոտածածկ տարածքներում

    Մարտի 24-25-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

  • Մասնավորապես` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան 1-ին զանգվածի խաչմերուկում՝ Շահումյան 1-ին փողոցի մոտակայքում՝ մոտ 8 քմ (նաև 2 ծառ՝ մասամբ), Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 62-րդ կմ-ին գտնվող «Ծովօրոր» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքի երկաթգծի կայարանի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Արարատ-Վեդի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին՝ 200 քմ (նաև 2 էլ․սյուն և մեկ հենասյուն՝ մասնակի), Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի Այգեգործական 3-րդ փողոցի տներից մեկի մոտակա այգում՝ մոտ 2300 քմ, Ջանֆիդա գյուղում՝ ռուսական զորամասի տարածքում՝ 5 հա, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաղրամյան փողոցում՝ մոտ 400 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աղայան փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 150 քմ, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Մադան թաղամասում՝ պղնձամոլիբդենային կոմբինատի մոտակայքում գտնվող դաշտում՝ մոտ 1.3 հա ( նաև 50 եղևնի), Վանաձոր քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 10 հա, Սպիտակ քաղաքի Գլենդել Հիլզ թաղամասի Երիտասարդական փողոցի մոտակայքում՝ մոտ 5000 քմ, Թագավորանիստ կոչվող հանդամասում՝ մոտ 3 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի վերջնամասում՝ մոտ 3000 քմ, Խոջաբաղ կոչվող հատվածում՝ մոտ 3 հա, Թալին քաղաքի Քարաբերդի դաշտ կոչվող հատվածում՝ մոտ 3 հա (նաև 4 բարդու ծառ) խոտածածկույթ:
  • Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

    Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

  • Մարտի 25-ին, ժամը 09:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 59 և հարակից շենքի միջնամասով անցնող երկաթբետոնե կառուցատարրի մի հատվածը (3-րդ հարկի մակարդակի, 1 քմ) պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
    Պարզվել է, որ թիվ 59 շենքի մոտակայքում գտնվող հենապատի (2-րդ հարկի մակարդակի) երկաթբետոնե կառուցատարրի վնասված հատվածը (մոտ 3 քմ) կախված է:
    Փրկարարներն ապամոնտաժել են երկաթբետոնե կառուցատարրը:
  • Հրդեհ Հայանիստ գյուղում

  • Մարտի 25-ին, ժամը 14:01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Հայանիստ գյուղի Օրբելու փողոցում գտնվող անասնագոմում (ներսում կենդանիներ չկան):
    Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
    Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրադրությունն առաջնագծում մարտի 23-ին և լույս 24-ի գիշերը

Մարտի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 350 կրակոց, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

ԱՀ ՊՆ

«Իգլա»-յի գործով կատարվում են քննչական գործողություններ

Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցներից պարբերաբար ստացվող հարցումների՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի կապակցությամբ իրականացվող նախաքննության ներկայիս փուլում կասկածյալների մասնակցությամբ կատարվում են տարաբնույթ քննչական գործողություններ, որոնք ուղղված են կատարված հանցանքին նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթը և աստիճանը հստակեցնելուն, ինչպես նաև դեպքի մյուս հանգամանքներÕ ¨ պարզաբանելուն:
Միաժամանակ Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ անցկացվում են համատեղ միջոցառումներ՝ հայտնաբերված ռազմամթերքը հայ-վրացական պետական սահմանով ենթադրաբար անցկացնելու վերաբերյալ ձեռք բերված նախնական տվյալների հավաստիությունը ստուգելու համար:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտնում է նաև, որ քրեական գործի շրջանակներում նոր զարգացումների առկայության դեպքում դրանց վերաբերյալ կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

Tags:

Հրմշտոցի հետևանքով 2 մարդ է զոհվել

Չինաստանի Հենան նահանգում դպրոցներից մեկում հրմշտոցի հետևանքով 2 մարդ է մահացել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սինհուա գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 8-ի սահմաններում, երբ աշակերտները դպրոցի զուգարան են գնացել:

Ավելի քան 20 դպրոցական տուժել է: Նրանց հիվանդանոց են տեղափոխել:

Չի հաղորդվում, սակայն, թե ինչն է եղել հրմշտոցի պատճառը: Միջադեպի հետաքննության համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել:

Tags:

Ալպերում ձնահոսքի հետևանքով 2 դահուկորդ է զոհվել

Երկու դահուկորդ ավստրիական Տիրոլում զոհվել է ձնահոսքի հետևանքով, հայտնում է Daily Mail-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ նրանք սահել են լեռնադահուկային ճանապարհներից դուրս: Խմբում եղել է 5 մարդ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Յոխգրուբենկոփֆ լեռնագագթի շրջանում՝ 2,45 հազար մետր բարձրության վրա ձնահոսքը ծածկել էր 8 դահուկորդների խմբին: 4 մարդ կարողացել է ձնակույտի տակից ինքնուրույն դուրս գալ: Շվեյցարիայի քաղաքացի մյուսներին դա չի հաջողվել:

Անցյալ տարի ավստրիական Ալպերում զոհվել է 267 մարդ:

Tags:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 10-ից 13-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 10-ից 13-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքից բացահայտվել է 22-ը:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 3 և թմրամիջոցի հայտնաբերման 7 դեպք:
Բացահայտվել է գողության 33, խարդախության 7, խուլիգանության 2, կողոպուտի և համակարգչային հանցագործության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 3 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Եղանակն այսօր

Հանրապետության տարածքում`

Մարտի 10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին կեսօրից հետո, 12-ի գիշերը, 13-14-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 11-ի և 12-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում`

Մարտի 10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին կեսօրից հետո, 12-ի գիշերը, 13-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Մարտի 11-12-ը հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Գիշերը կլինի +1…+3, ցերեկը՝ +14..+16 աստիճան:

Մարզերում՝

  • Շիրակի մարզում գիշերը կլինի՝ —4…-9, ցերեկը՝ +4…+9,
  • Կոտայքի մարզում գիշերը կլինի՝ —4…-9, ցերեկը՝ +4…+9,
  • Գեղարքունիքի մարզում գիշերը կլինի՝ —4…-9, ցերեկը՝ +4…+9,
  • Լոռու մարզում գիշերը կլինի՝ —2…+3, ցերեկը՝ +10…+13,
  • Տավուշի մարզում գիշերը կլինի՝ +2…+5, ցերեկը՝  +12…+16,
  • Արագածոտնի լեռներում գիշերը կլինի՝ —4…-9, ցերեկը՝ +4…+9,
  • Արագածոտնի նախալեռներում գիշերը կլինի՝ +1…+3, ցերեկը՝ +12…+14,
  • Արարատի մարզում գիշերը կլինի՝ 0…+2, ցերեկը՝ +13…+16,
  • Արմավիրի մարզում գիշերը կլինի՝ 0…+2, ցերեկը՝ +13…+16,
  • Վայոց ձորի լեռներում գիշերը կլինի՝ —4…-9, ցերեկը՝ +4…+9,
  • Վայոց ձորի նախալեռներում գիշերը կլինի՝ 0…+2, ցերեկը՝ +13…+16,
  • Սյունիքի հովիտներում գիշերը կլինի՝ +5…+7, ցերեկը՝ +14…+17,
  • Սյունիքի նախալեռներում գիշերը 0…+3, ցերեկը՝ +8…+12,
  • Արցախում գիշերը կլինի՝ +2…+5, ցերեկը՝ +11…+16:

Հիդրոօդերևութաբանական պայմանները

  • Ռադիոակտիվություն — 16 մկռ/ժամ
  • Օդի հարաբերական խոնավություն — 56 %
  • Մթնոլորտային ճնշում — 668 մմ ս.ս.
  • Գեոմագնիսական դաշտ — կայուն
  • ՈւՄ Ինդեքս — 3։   

Ճանապարհները Հայաստանում

Մարտի 10-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ և Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.