2016-ին Հայաստանում գրանցվել է 66 սպանություն

2016-ին Հայաստանում գրանցվել է 18 764 հանցագործություն։ Այս մասին հուլիսի 7-ին հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ելույթ ունենալով Հայաստանի գլխավոր դատախազության 2016-ի գործունեության քննարկումների ժամանակ։

Նրա խոսքով, 100 հազար բնակչի բաժին է հասնում 627 դեպք։ Գլխավոր դատախազը վստահեցնում է, որ այդ ցուցանիշով Հայաստանը շահեկանորեն տարբերվում է հետխորհրդային տարածքի մյուս երկրներից ՝ Ղազախստան (2032) , Ռուսաստան (1473), Ուկրաինա (1397), Մոլդովա (1180), Բելառուս (975), Լատվիա (2327)։

Հաշվետու տարում, շարունակեց դատախազը, գրանցվել է 66 սպանություն ու 36 մահափորձ, այսինքն 100 հազար բնակիչներին բաժին է հասնում 3․4 դեպք։ «Ռուսաստանում այդ ցուցանիշը կազմել է 7․2, Մոլդովայում՝ 5․4, Ղազախստանում՝ 4․8, Բելառուսում՝ 4․6, Ուկրաինայում՝ 4․2, Լատվիայում՝ 3․4»,- հավելել է Արթուր Դավթյանը։

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.