2020-ին Արցախի տարածքը ականազերծված կլինի

Բրիտանա-ամերիկյան Halo Trust ընկերությունը հավաքել է 1 մլն դոլար՝ Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները շարունակելու նպատակով:
Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Ղարաբաղը զարմանալի և հիանալի երկիր է, սակայն նրա բնակիչները տառապում են ականների պայթյուններից ավելի շատ, քան որևէ մեկը Երկրի վրա: Ղարաբաղում ականների պայթյուններից մահացության մակարդակն ամենաբարձրն է աշխարհում: Զոհերի մեկ երրորդը երեխա է»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Halo Trust-ը նաև հայտնել է, որ ներկայումս Արցածի տարածքը ականազերծվել է 88%-ով և եթե ֆինանսավորումը շարունակվի, ապա Արցախը ամբողջությամբ կազատվի ականներից մինչև 2020թ.:

HALO Trust-ը Արցախի ականազերծման խնդիրներով է զբաղվում 2010 թվականից: Այդ ժամանակահատվածում ականազերծվել է 10 հազար դաշտ և հայտնաբերվել են 10 հազար կասետային ռումբեր ու այլ տեսակի պայթուցիկներ:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.