Փրկարարական ծառայության ամփոփագիր

Արգելափակվել է ավտոմեքենա

Մարտի 12-ին, ժամը 06:51-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երիտասարդական փողոցի տներից մեկի դիմաց ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ВАЗ 2107 մակնիշի 59 S S573 պետհամարանիշով ավտոմեքենան:

Հրդեհ Ծովագյուղում

Մարտի 12-ին, ժամը 09:04-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի 7-րդ փողոցում այրվում է տան տանիք (80 քմ). անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Մարտի 11-12-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «թիվ 2 հիվանդանոց» ՊՓԲԸ-ին մոտակայքում այրվել է 5 հա խոտածածկ տարածք, Երևան-Իջևան M4 ավտոճանապարհի 62-րդ կմ-ին հարակից տարածքում՝ 2000 քմ, Մ-2 ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածում՝ Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում՝ 500 քմ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.