Ճանապարհները Հայաստանում

Մարտի 17-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են H-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ, Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր», Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ, Մ-4 ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների, Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածները և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:

Երևան քաղաքում, Մ-4 ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում, Սյունիքի մարզի «Մեղրիի սար» կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Մ-2 ավտոճանապարհի 150-350-րդ կմ-ին (Սարավան-Կապան) և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք քաղաքներում և Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.