Պատահարներ

ՃՏՊ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին

Մարտի 19-ին, ժամը 09:23-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ավտոմեքենաներն արգելափակվել են
  • Մարտի 19-ին, ժամը 04:03-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ-Ջամշլու ավտճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
    Պարզվել է, որ «Opel» մակնիշի 34 AA 668 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Բ.) Գեղարոտ-Ջամշլու ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում արգելափակվել է ձյան շերտում:
    Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (5 ուղևոր):
  • Մարտի 19-ին, ժամը 03:34-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան է արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
    Պարզվել է, որ «վազ 21-099» մակնիշի 35 FC 799 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ. Ա.) և ևս 2 ավտոմեքենա արգելափակվել են Սարալանջ գյուղի սկզբնամասում:
    Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից (10 ուղևոր):
  • Մարտի 19-ին, ժամը 02:19-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին իր վարած ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
    Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 9-րդ կմ-ին «DAEWOO» մակնիշի 35 FX 926 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Գ.) և 2 ուղևոր՝ ԻԻՀ-ան քաղաքացիներ, կորցրել է կառավարումը և հայտնվել ցեխակույտի մեջ:
    Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
  • Մարտի 19-ին, ժամը 01:41-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի ավտճանապարհին «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը ամառային լինելու պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
    Ծիլքար գյուղի գազալցակայանի մոտից «Infiniti» մակնիշի 50 DZ 550 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Կ. Ա.-ին) և իր 3 ուղևորներին տեղափոխել են հրշեջ փրկարարական ջոկատ:
  • Մարտի 19-ին, ժամը 00:38-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կողբ գյուղի «Սլուլակ» կոչվող թաղամասում հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարնեի օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
    Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
  • Մարտի 19-ին, ժամը 01:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կասյան փողոցի թիվ 3 շենքի 1-ին հարկում գտնվող «Գրանդ Քենդի» խանութից առկա է ջրի նկատելի արտահոսք դեպի փողոց. անհրաժեշտ է օգնություն:
    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
    Փրկարարները դադարեցրել են ջրի արտահոսքը:
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին
  • Մարտի 18-ին, ժամը 19:18-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Էկո Գազ» գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
    Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին Մերսեդես մակնիշի 88 SV 889 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Բ., ծնված 1993 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկաթյա արգելապատնեշին և կախվել դեպի ձորակը:
    Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հ. Բ.-ը, ուղևորներ Դ. Հ.-ը (1996 թ.), Գ. Հ.-ը (1995 թ.) հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետև Դ. Հ.-ը տեղափոխվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ« ԲԿ:
    Բժիշկները Հ. Բ.-ի վիճակը գնահատել են միջին ծանրության, Դ. Հ.-ը՝ կայուն ծանր, իսկ Գ. Հ.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
    Փրկարարները կտրել են ավտոմեքենայի մեջ մտած արգելապատնեշի հատվածը, ֆիքսել ավտոմեքենան, որ ձորը չընկնի, այնուհետև հոսանքազրկել և անջատել են գազի բալոնի փականը:

Հրդեհ Գյումրի քաղաքում

  • Մարտի 18-ին, ժամը 20:58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի թիվ 231/228 տնակում:
    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
    Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:21-ին, մարվել՝ 21:30-ին:
    Այրվել է Փ. Մ.-ի տնակի շքամուտքի առաստաղը (մոտ 3 քմ):

ՃՏՊ Վերին Արտաշատ-Այգեպատ ավտոճանապարհին

  • Մարտի 18-ին, ժամը 20:12-ին ահազանգ է ստացվել, որ Վերին Արտաշատ-Այգեպատ միջհամայքային ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
    Պարզվել է, որ Վերին Արտաշատ-Այգեպատ միջհամայնքային ավտոճանապարհի 2-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «ՎԱԶ-2102» մակնիշի 34 QR 151 պետհամարանիշի (վարորդ` Ալբերտ Բարսեղյան, 1970 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
    Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ա. Բ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Էրեբունու ԲԿ:
    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել ավտոմեքենան և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.