3 զոհ ավտովթարից

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 00:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի 34 RA 022 (վարորդ` 30-ամյա Վ. Ա.), «Nissan Patrօl» մակնիշի У835СР-123 և «Opel Zafira» մակնիշի 34 ZQ 976 համարանիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի արգելափակումից դուրս են բերել Վ. Ա-.ին, 29-ամյա Հ. Հ.-ին և մեկ ուղևորի, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արմենիա ԲԿ, որտեղ մահացել են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.