Պատահարներ ավտոճանապարհներին

  • Ապրիլի 3-ին, ժամը 17.15-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 9 շենքի մոտ իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 3-ին, ժամը 6.20-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում կողաշրջվել և ընկել է ջրատարը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 3-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Օշական գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո այդ ավտոմեքենաները բախվել են ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2103» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաների:
    «ԳԱԶ-24»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 3-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 77-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
    Պատահարի հետևանքով վարորդները և «Մերսեդես»-ի 4 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 3-ին, ժամը 22-ի սահմաններում, «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ոսկետափ գյուղի սկզբնամասում կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 3-ին, ժամը 16.40-ի սահմաններում, «Հոնդա Ֆիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Դպրոցի փողոցի թիվ 2 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 3-ին, ժամը 7.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Շահումյան գյուղի սկզբնամասում բախվել է ճամփեզրին կայանված «Վոլվո FH400» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
    «Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 3-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Սպրինտեր» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
    «Մերսեդես Սպրինտեր»-ի 1 ուղևոր վնասվածքներով, իսկ 2 ուղևոր առանց վնասվածքների տեղափոխվել են հիվանդանոց:
    Նույն օրը, ժամը 18.30-ին, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 4 անձինք և հայտնել, որ վնասվածքները ստացել են նշված ավտովթարի հետևանքով:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 3-ին, ժամը 21.30-ին, «Հյունդաի Տուկսոն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի թիվ 15 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց ու ներկայացել ոստիկանություն:
    Կատարվում է քննություն:

Տարածաշրջանում գրանցվել է 8 երկրաշարժ

Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 23-ից մինչև 29-ը գրանցված երկրաշարժերից 2-1ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:

Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 1-ի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մարտի 29-ին, ժամը 13:00-ին, M=2.1 Ճամբարակ քաղաքից 10 կմ հարավարևելք:

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 8 երկրաշարժ: Մարտի 23-ին Վրաստանի Դմանիսի քաղաքից 41 կմ դեպի հյուսիս արևմուտք տեղի է ունեցել 34 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) երկրաշարժ, որին հաջորդ օրը հետևել են 45 բալ (մագնիտուդ 3.5), 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.6 և 2.3) ստորգետնյա ցնցումներ:

Մարտի 23-ին Թուրքիայի Վան քաղաքից 16 կմ դեպի հյուսիսարևմուտք գրանցվել

է 34 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) երկրաշարժ, նույն օջախային գոտում մարտի 25-ին հաջորդել է 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) ստորգետնյա ցնցում: Մարտի 24-ին Թուրքիայի Հորասան քաղաքից 11 կմ դեպի հարավարևելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն էր 56 բալ (մագնիտուդ 4.0):

Մարտի 26-ին 45 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.6) երկրաշարժ է տեղի ունեցել Իրան-Թուրքիա սահմանային գոտում, որի էպիկենտրոնային գոտին գտնվում էր Սալմաստ քաղաքից 45 կմ դեպի հյուսիսարևմուտք:

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ, երկուսն էլ՝ Խաղաղ օվկիանոսի հյուսիսում: Մարտի 27-ին Ռուսաստանի Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքից 910 կմ դեպի արևելք, իսկ մարտի 29-ին՝ 504 կմ դեպի հյուսիս տեղի են ունեցել, համապատասխանաբար 6.1 և 6.6 մագնիտուդերով երկրաշարժեր: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Tags:

Պատահարներ

Ճանապարհատրանսպորտային

  • Մաշտոցի պողոտայում

Մարտի 25-ին, ժամը 22:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի թիվ 2ա շենքի մոտակայքում բախվել են Mercedes C200 մակնիշի 10 SO 007 (վարորդ` 1999 թ. ծնված Ռ. Ս.) և Wolksvagen Golf մակնիշի 35 AF 439 (վարորդ՝ Հ. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Փրկարարները Mercedes C200 մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռ. Ս.-ին և ուղևոր՝ 1999 թ. ծնված Ա. Թ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են Wolksvagen Golf մակնիշի ավտոմեքենան:

  • Սարալանջի փողոցում

Մարտի 25-ին, ժամը 20:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացի-Սարալանջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սարալանջի փողոցի տներից մեկի մոտակայքում բախվել են «BMW 316» մակնիշի 34 ON 452 (վարորդ՝ 1988 թ. ծնված Շ. Ա.) և «Mitsubishi Pajero iO» մակնիշի 71 RN 777 (վարորդ՝ 1980 թ ծնված Ա. Գ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները: Վարորդները, «BMW 316» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1985 թ. ծնված Վ. Հ.-ը, 1979 թ. ծնված Վ. Մ.-ը և «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1979 թ. ծնված Վ. Պ.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Վ. Մ.-ին և Ա. Գ.-ին: Ա. Գ.-ը, Վ. Պ.-ը և Վ. Մ.-ը հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Փրկարարները Շ. Ա.-ին և Վ. Հ.-ին ցուցաբերել են առաջին բուժօգնություն: Շ. Ա.-ը դիմել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Հրդեհներ

  • Գյումրիում

Մարտի 25-ին, ժամը 21:38-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի վերջնամասում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող տնակն ամբողջությամբ այրվում է՝ մոտ 18 քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:21-ին, մարվել՝ 23:01-ին:

  • Սևանի փողոցում

Մարտի 25-ին, ժամը 21:17-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սևանի փողոցի թիվ 116 հասցեում գտնվող հյուրանոցի 2-րդ հարկում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևանի փողոցի թիվ 21 հասցեում գտնվող հեռուստաընկերության մասնաշենքի 2-րդ հարկում գտնվող ֆիլմերի ադմինիստրացիոն սենյակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:35-ին, մարվել՝ 21:53-ին:
Ամբողջությամբ այրվել է սենյակը՝ գույքով (20 քմ):

  • Խոտածածկ տարածքներում

Մարտի 25-26-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևան քաղաքի «Ալաշկերտ» մարզադաշտի մոտակայքում այրվել է մոտ 400 քմ խոտածածկույթ, Արագածոտնի մարզի Ուշի գյուղի մոտակայքում գտնվող այգում՝ մոտ 1 հա բուսածածկույթ, մոտ 100 հատ խնձորի և կեռասի ծառեր՝ մասնակի, Ոսկեվազ–Ոսկեհատ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 5000 քմ բուսածածկույթ, Երևան-Երասխ ավտոճանապարհի 39-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում գտնվող հողատարածքում՝ 450 քմ չոր խոտածածկույթ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի թիվ 2 փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Ա փողոցի տնակի մոտակայքում՝ մոտ 2500 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի հին գերեզմանատան տարածքում՝ մոտ 1500 քմ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Սպիտակ» կոչվող կայարանի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 10 հա, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի սկզբնամասում գտնվող «Որդան կարմիր» արգելանոցի մոտակայքում՝ մոտ 0.4 հա, Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում՝ մոտ 5 հա խոտածածկույթ և եղեգնուտ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

  • Այրվել է վագոն-տնակ

Մարտի 25-ին, ժամը 23:27-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Փամբակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում գտնվող տնակն այրվում է:
Դեպքի վայր են մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ամբողջությամբ այրվում է վագոն-տնակը (մոտ 18 քմ) և ներսի գույքը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:10-ին, մարվել՝ 00:45-ին:

Ստամբուլում տան հրդեհի հետևանքով 3 երեխա է մահացել

Ստամբուլի Բեյօղլուի շրջանի բնակարաններից մեկում մարտի 18–ի առավոտյան բռնկված հրդեհի հետևանքով 3 երեխա են մահացել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ հրշեջները հրդեհի մասին լուրը ստանալուց հետո մեկնել են դեպքի վայր և անցել մարման աշխատանքներին, սակայն բնակարանի ներսում հայտնաբերել են 2, 3 և 5 տարեկան մահացած երեխաների։

Ոստիկանությունը դեպի հետ կապված հետաքննություն է սկսել։

Tags:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 13-ից 14-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 13-ից 14-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերը բացահայտվել են:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք:

Բացահայտվել է գողության 20, խարդախության 10 և հարկերից խուսափելու 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Եղանակն այսօր

Հանրապետության տարածքում`

Մարտի 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի կեսօրից հետո, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 11-ի և 12-ի գիշերները կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում՝

Մարտի 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի կեսօրից հետո, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-15-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Մարտի 11-12-ը հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Գիշերը կլինի +2…+4, ցերեկը՝ +12..+14 աստիճան:

Մարզերում՝

  • Շիրակի մարզում գիշերը կլինի՝ —2…-7, ցերեկը՝ +2…+7,
  • Կոտայքի մարզում գիշերը կլինի՝ —2…-7, ցերեկը՝ +2…+7,
  • Գեղարքունիքի մարզում գիշերը կլինի՝ —2…-7, ցերեկը՝ +2…+7,
  • Լոռու մարզում գիշերը կլինի՝ —1…+4, ցերեկը՝ +8…+11,
  • Տավուշի մարզում գիշերը կլինի՝ +1…+6, ցերեկը՝  +11…+14,
  • Արագածոտնի լեռներում գիշերը կլինի՝ —2…-7, ցերեկը՝ +2…+7,
  • Արագածոտնի նախալեռներում գիշերը կլինի՝ +1…+4, ցերեկը՝ +11…+13,
  • Արարատի մարզում գիշերը կլինի՝ 0…+3, ցերեկը՝ +12…+14,
  • Արմավիրի մարզում գիշերը կլինի՝ 0…+3, ցերեկը՝ +12…+14,
  • Վայոց ձորի լեռներում գիշերը կլինի՝ —2…-7, ցերեկը՝ +2…+7,
  • Վայոց ձորի նախալեռներում գիշերը կլինի՝ 0…+3, ցերեկը՝ +12…+14,
  • Սյունիքի հովիտներում գիշերը կլինի՝ +2…+5, ցերեկը՝ +14…+18,
  • Սյունիքի նախալեռներում գիշերը —2…+2, ցերեկը՝ +9…+12,
  • Արցախում գիշերը կլինի՝ +2…+5, ցերեկը՝ +12…+15:

Հիդրոօդերևութաբանական պայմանները

  • Ռադիոակտիվություն — 16 մկռ/ժամ
  • Օդի հարաբերական խոնավություն — 56 %
  • Մթնոլորտային ճնշում — 668 մմ ս.ս.
  • Գեոմագնիսական դաշտ — կայուն
  • ՈւՄ Ինդեքս — 3։   

Ճանապարհները Հայաստանում

Մարտի 11-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

M-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Եղանակը մարտի 3-ին

Հանրապետությունում`

Մարտի 3-ին սպասվում է ամպամածություն, 4-ին, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, 5-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, 3-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը՝ կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում՝

Մարտի 3-ին սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, մարտի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 5-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցածրադիր հատվածներում գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ: Գիշերը կլինի —4…-6, ցերեկը՝ +1..+աստիճան:

Մարզերում՝

  • Շիրակի մարզում գիշերը կլինի՝ —5…-10, ցերեկը՝ —2…+3,
  • Կոտայքի մարզում գիշերը կլինի՝ —5…-10, ցերեկը՝ —2…+3,
  • Գեղարքունիքի մարզում գիշերը կլինի՝ —5…-10, ցերեկը՝ —2…+3,
  • Լոռու մարզում գիշերը կլինի՝ —3…+2, ցերեկը՝ +7…+12,
  • Տավուշի մարզում գիշերը կլինի՝ +1…+5, ցերեկը՝  +10…+15,
  • Արագածոտնի լեռներում գիշերը կլինի՝ —5…-10, ցերեկը՝ —2…+3,
  • Արագածոտնի նախալեռներում գիշերը կլինի՝ —4…-8, ցերեկը՝ 0…+3,
  • Արարատի մարզում գիշերը կլինի՝ —4…-7, ցերեկը՝ —2…+2,
  • Արմավիրի մարզում գիշերը կլինի՝ —4…-7, ցերեկը՝ —2…+2,
  • Վայոց ձորի լեռներում գիշերը կլինի՝ —5…-10, ցերեկը՝ —2…+3,
  • Վայոց ձորի նախալեռներում գիշերը կլինի՝ —4…-7, ցերեկը՝ —2…+2,
  • Սյունիքի հովիտներում գիշերը կլինի՝ +1…+4, ցերեկը՝ +10…+15,
  • Սյունիքի նախալեռներում գիշերը կլինի՝ —3…+2, ցերեկը՝ +6…+11,
  • Արցախում գիշերը կլինի՝ +2…+5, ցերեկը՝ +7…+13:

Հիդրոօդերևութաբանական պայմանները

  • Ռադիոակտիվություն — 16 մկռ/ժամ
  • Օդի հարաբերական խոնավություն — 551 %
  • Մթնոլորտային ճնշում — 669 մմ ս.ս.
  • Գեոմագնիսական դաշտ — կայուն
  • ՈւՄ Ինդեքս — 2։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.