Հարսանիքի ժամանակ պայթյունը 30 մարդու կյանք է խլել

Իրաքում հարսանիքի ժամանակ երկու պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 30, վիրավորվել՝ 26 մարդ: Այս մասին հաղորդում է dpa գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության և առողջապահության ծառայության աղբյուրներին:

Պայթյունները որոտացել են չորեքշաբթի, Թիքրիթ քաղաքից 20 կմ հեռավորությամբ գտնվող Խաջադ գյուղում: Անվտանգության ծառայությունները փակել են դեպքի վայրը:

Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքերը գործի են դրել երկու մահապարտ ահաբեկիչներ: Ըստ լրատվամիջոցների՝ հարձակմանը չորս մահապարտ ահաբեկիչ է մասնակցել:

Առայժմ որևէ խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.