Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

  • Ապրիլի 10-ին, ժամը 3.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Լենինգրադյան փողոցում բախվել է մայթեզրի ծառին:
    Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 10-ին, ժամը 17.20-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի փողոցի թիվ 65 հասցեի մոտ բախվել է «ԴԱՖ» մակնիշի բեռնատար ավտոմեքենային ամրացված կիսակցորդին:
    «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 10-ին, ժամը 17.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան պողոտայի թիվ 2 էլեկտրասյան մոտ բախվել է կայանված «Ինֆինիտի» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաների, այնուհետև բախվել է բետոնե արգելապատնեշին, որից հետո բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
    Պատահարի հետևանքով առաջին «Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 10-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Աշտարակի Ն. Աշտարակեցու փողոցի թիվ 31 հասցեի դիմաց իրար են բախվել երկու «ՎԱԶ 2106», «ՎԱԶ 21010» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ:
    Պատահարի հետևանքով «ՎԱԶ 2106»-ներից մեկի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 10-ին, ժամը 11.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ ավտովթարից ստացված վնասվածքներով բուժօգնության է դիմել 42-ամյա քաղաքացուհի:
    Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան Ալագյազ-Արթիկ ճանապարհի 12-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 10-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Ծիլքար գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու, որը մարմանական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 10-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի կենտրոնական ճանապարհին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է էլեկտրասյանը և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 10-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկահոդի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 37-ամյա քաղաքացուհի և հայտարարել, որ վնասվածքը ստացել է Վանաձորի Տ. Մեծի և Տերյան փողոցների խաչմերուկում՝ վայր ընկնելու հետևանքով:
    Նույն օրը, ժամը 12.30-ին, բաժին է ներկայացել 58-ամյա տղամարդ և հայտնել, որ ժամը 9.30-ի սահմաններում Տ. Մեծի և Տերյան փողոցների խաչմերուկում իր վարած «Հունդայի Տուկսոն» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի կնոջ, որից հետո իր ուղեկցությամբ տուժողին տեղափոխել են հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 11-ին, ժամը 2.30-ի սահմաններում, «Նիսան քուբե» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի եթևեկելի մասից և ընկել ջրատարը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 10-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 134.1-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «MACK» մակնիշի ավտոմեքենաներ:
    Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:

Պատահարներ

Ճանապարհատրանսպորտային

  • Հրազդան-Սևան ավտոճանապարհին

Մարտի 27-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

  • Երևան-Սևան ավտոճանապարհին

Մարտի 26-ին, ժամը 22:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի ցուցանակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 33-րդ կմ-ին, բախվել են Mercedes E350 մակնիշի 01 SL 011 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ա.) և ՎԱԶ-2110 մակնիշի 35 AM 582 պետհամարանիշի (վարորդ՝ Ջ. Գ.) ավտոմեքենաները, վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

  • Հ. Քոչարի փողոցում

Մարտի 26-ին, ժամը 22։56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Քոչարի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է շտապօգնություն։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Mercedes C 180 մակնիշի 34 VP 994 պետհամարանիշի (վարորդ՝ 1957 թ. ծնված Ռ. Ա.) և Volksvagen Golf GT5 մակնիշի 31 SՕ 113 պետհամարանիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները: Mercedes C 180 մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1956 թ. ծնված Ռ. Վ.-ը և 1975 թ. ծնված Ք. Գ.-ը հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Mercedes C 180 մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, կատարել հովացման և վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ:

  • Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
    • Մարտի 26-ին, ժամը 16:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի պատշգամբի քարը թուլացել է և կախվել, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
      Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
      Փրկարարները ապամոնտաժել են տուֆ քարը՝ մոտ 0.06 քմ:
    • Մարտի 26-ին, ժամը 13:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշենի 1-ին թաղամասի թիվ 21/3 տան բակում կասկածելի փոս է նկատվում, ինչը նման է օձի բույնի. անհրաժեշտ է օգնություն:
      Դեպքի վայր է մեկենլ մեկ մարտական հաշվարկ:
      Պարզվել է, որ բակում առկա փոսը իրենից վտանգ չի ներկայացնում, ինչը փրկարարները փակել են:
    • Մարտի 26-ին, ժամը 09:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 33 շենքի բնակարաններից մեկում ջրաչափը պոկվել է, հնարավոր չէ դադարեցնել ջրի արտահոսքը. անհրաժեշտ է օգնություն:
      Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
      Պարզվել է, որ լոգարանում վնասվել է ջրաչափին միացող խողովակի փականը և ջրաչափը, ինչի հետևանքով հնարավոր չէ դադարեցնել ջրի արտահոսքը:
      Փրկարարները դադարեցրել են ջրի հոսքը՝ փակելով շենքի ընդհանուր ջրամատակարարման խողովակի փականը:
  • Վրաերթ Երևան քաղաքում

Մարտի 26-ին, ժամը 16:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդան մարզադաշտի մոտակայքում քաղաքացի է վրաերթի ենթարկվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հրազդան տոնավաճառի մոտակայքում BMW մակնիշի 34 CU 752 պետհամարանիշի ավտոմեքենան (անձը չի հաջողվել պարզել) վրաերթի է ենթարկել Ա. Մ.-ին (մոտ 40 տարեկան), ով՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել է Արմենիա ՀԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները կատարել են արյան հետքերից ճանապարհի լվացման աշխատանքներ:

  • Արգելափակվել են ավտոմեքենաներ
    • Մարտի 26-ին, ժամը 21։19-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մեծ Մասրիկ ավտոճանապարին ցեխակույտի մեջ արգելափակվել է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա.անրաժեշտ է փրկարարների օգնությունը։
      Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
      Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարի 4-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել ՈՒԱԶ մակնիշի 34 TQ 645 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Գ. և 3 ուղևոր)։
    • Մարտի 26-ին, ժամը 13:01-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտճանապարհին «Վազ 21-07» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
      Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
      Փրկարարներն Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ի հատվածից արգելափակումից դուրս են բերել 364 LP 15 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս.):
  • Հայտնաբերվել է դի

Մարտի 26-ին, ժամը 20:57-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Գործարանային փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են դուռը և ներսում հայտնաբերել 1964 թ. ծնված Մ. Ն.-ի դին:

  • Փրկարարները բացել են փակ դռները
    • Մարտի 27-ին, ժամը 10:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի թիվ 2/11 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
      Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դուռը:
    • Մարտի 27-ին, ժամը 09:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Միկոյան փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
      Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դուռը:
    • Մարտի 27-ին, ժամը 09:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քաջազնունու փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
      Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են ննջասենյակի դուռը:
      Մարտի 27-ին, ժամը 02:47-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 303 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
      Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
    • Մարտի 26-ին, ժամը 22:54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի թիվ 5/2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
      Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
    • Մարտի 26-ին, ժամը 21։58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դրոյի փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Արզուքան Մինասյանը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
      Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը.ներսում քաղաքացի չի հայտնաբերվել:
    • Մարտի 26-ին, ժամը 21:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
      Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
    • Մարտի 26-ին, ժամը 20:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
      Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
    • Մարտի 26-ին, ժամը 20:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի 2-րդ թաղամասի թիվ 43 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
      Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են վարձակալած բնակարանի դուռը:
    • Մարտի 26-ին, ժամը 19:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 75 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
      Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
    • Մարտի 26-ին, ժամը 17:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ՀՀԿ-ի գրասենյակի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով գրասենյակ մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
      Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
    • Մարտի 26-ին, ժամը 15:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 31/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
      Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
    • Մարտի 26-ին, ժամը 12:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դրոյի փողոցի թիվ 24ա շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
      Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
    • Մարտի 26-ին, ժամը 10:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նարեկացի թաղամասի թիվ 1բ շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
      Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Հրդեհներ

  • Ստեփանավան քաղաքում

Մարտի 26-ին, ժամը 14:25-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:36-ին, մարվել՝ 15:35-ին:
Այրվել է գերեզմանատան սկզբնամասում գտնվող Մ. Ի.-ի վագոն-տնակն ամբողջությամբ (մոտ 25 քմ.):

  • Իջևան քաղաքում

Մարտի 26-ին, ժամը 12:37-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մադագասկար սրճարանի հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:28-ին, մարվել՝ 12:49-ին:
Այրվել է Վալանսի փողոցի թիվ 4 հասցեում գտնվող չշահագործվող փայտյա խորդանոցներ, որը պատկանում է Է. Է.-ին (6 քմ) և Ռ. Ս.-ին (4 քմ) ամբողջությամբ, իսկ Մ. Մ.-ին պատկանող թիթեղյա ավտոտնակում (6×4) այրվել է մոտ 1.5 խմ կենցաղային իրեր:

  • Խոտածածկ տարածքներում

Մարտի 26-27-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես `Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 47 շենքի մոտակայքում՝ 5 քմ, Հ. Էմինի փողոցում՝ Սլավոնական համալսարանի մոտակայքում՝ 20 քմ, Նորագավիթի 1-ին փողոցի 1-ին փակուղու վերջնամասում՝ մոտ 8000 քմ խոտածածկույթ և մոտ 2000 քմ խաղողի այգի և պտղատու ծառեր, Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի մոտակայքում՝ 2 հա, Սևան քաղաքի Նավավարների փողոցի թիվ 15 տան բակում՝ 700 հակ, Ազատության փողոցի թիվ 8 տան բակում՝ 300 հակ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցի թիվ 1 շենքի բակում՝ 1300 քմ, Կարբի գյուղի «դեմեր» կոչվող տարածքում՝ Մ. Բ.-ին պատկանող այգում՝ խոտածածկույթ մոտ 5000 քմ և շոգեխաշվել՝ մոտ 60 հատ խնձորենի, Ս. Ա.-ին պատկանող այգում՝ խոտածածկույթ մոտ 4000 քմ և շոգեխաշվել մոտ 40 հատ խնձորենի, Արարատի մարզի Նոր-Կյուրի գյուղի 21-րդ փողոցի թիվ 198 տան մոտակայքում՝ 5000 քմ, Արևաբույր գյուղում՝ 5000 քմ, Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում գտնվող «Սրբ. Հովհաննես» եկեղեցու մոտակայքում՝ 1500 քմ, Նուբարաշեն-Ջրաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ 3000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել՝ 3 ծառ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հ. Վերդյան փողոցի թիվ 36 հասցեում՝ մոտ 10 քմ բուսածածկույթ, ջերմահարվել՝ 3 ծառ, Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի թիվ 1 շենքի հետնամասում՝ 300 քմ, Ծազկաձոր քաղաքի Թփուտներ հյուրանոցային համալիրի մոտակայքում՝ 3500 քմ, Չարենցավան քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցի մոտակայքում՝ 300 քմ, Սյունիքի մարզի Գետաշեն գյուղի «Արծվաբերդ» կոչվող տարածքում՝ 1.5 հա, Մեղրի քաղաքի Մրգանուշ փակուղու թիվ 1 հասցեում՝ 220 քմ, Գորիս քաղաքի Սարգսյան փողոցի մոտակայքում՝ 3 հա, Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 45-րդ կմ-ի մոտակայքում՝ 2.5 հա, Տավուշի մարզի Կիրանց գյուղում՝ 200 քմ, Բերդ քաղաքի Ղզանչա քար կոչվող աղբյուրի մոտ՝ 5000 քմ, Դիլիջան քաղաքի հեռուստաաշտարակի մոտակայքում՝ 2000 քմ, Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում՝ 1500 քմ, Վայոց ձորի մարզի Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 100-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1 հա խոտածածկույթ և մեկ փշատենի, ջերմահարվել՝ հինգ բարդի, Արմավիրի մարզի Հացիկ գյուղից Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ մոտ 2500 քմ խոտածածկույթ և ակացիայի մացառներ, Միասնիկյան գյուղից Դալարիկ գյուղ տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ի հատվածում՝ 8000 քմ բուսածածկույթ, իսկ Գ. Մ.-ին պատկանող հողատարծքում այրվել է 2000 քմ չոր խոտ և ջերմահարվել՝ 30 հատ ծիրանենի, Լենուղի գյուղի սկզբնամասում՝ մոտ 4000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել՝ մոտ 150 պտղատու ծառեր, Արմավիր քաղաքի Փշատավանի թիվ N զորամասի սահմանապահ ուղեկալի 2-րդ կմ-ի մոտակայքում՝ 1 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հետնամասում՝ 300 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցի թիվ 29 հասցեում գործող «ՎԱՆՄԵԴ» բժշկաստոմատոլոգիական կենտրոնի մոտակայքում այրվել է ծառի բունը մասնակի (բարդի) և մոտակայքում 25 քմ խոտածածկույթ, Ներսիսյան թաղամասի նախկին քարհանքի տարածքում՝ 100 քմ, Բազում թաղամասից դեպի Խնձորուտի գերեզմանատուն տանող ավտոճանապարհին՝ 1 հա բուսածածկույթ, Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին այրվել է 700 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 14-ից 15-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 14-ից 15-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական դեպք:
Բացահայտվել է գողության 20, խարդախության 4, կողոպուտի, յուրացման և կավատության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու և յուրացման 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Եղանակն այսօր

Հանրապետության տարածքում՝

Մարտի 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-ի ցերեկը, 14-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում՝

Մարտի 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-ի ցերեկը, 14-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Գիշերը կլինի +3…+5, ցերեկը՝ +12..+14 աստիճան:

Մարզերում՝

  • Շիրակի մարզում գիշերը կլինի՝ —1…-6, ցերեկը՝ +2…+7,
  • Կոտայքի մարզում գիշերը կլինի՝ —1…-6, ցերեկը՝ +2…+7,
  • Գեղարքունիքի մարզում գիշերը կլինի՝ —1…-6, ցերեկը՝ +2…+7,
  • Լոռու մարզում գիշերը կլինի՝ 0…+5, ցերեկը՝ +8…+11,
  • Տավուշի մարզում գիշերը կլինի՝ +2…+7, ցերեկը՝  +11…+14,
  • Արագածոտնի լեռներում գիշերը կլինի՝ —1…-6, ցերեկը՝ +2…+7,
  • Արագածոտնի նախալեռներում գիշերը կլինի՝ +2…+5, ցերեկը՝ +11…+13,
  • Արարատի մարզում գիշերը կլինի՝ +1…+4, ցերեկը՝ +12…+14,
  • Արմավիրի մարզում գիշերը կլինի՝ +1…+4, ցերեկը՝ +12…+14,
  • Վայոց ձորի լեռներում գիշերը կլինի՝ —1…-6, ցերեկը՝ +2…+7,
  • Վայոց ձորի նախալեռներում գիշերը կլինի՝ +1…+4, ցերեկը՝ +12…+14,
  • Սյունիքի հովիտներում գիշերը կլինի՝ +3…+6, ցերեկը՝ +14…+18,
  • Սյունիքի նախալեռներում գիշերը —1…+3, ցերեկը՝ +9…+12,
  • Արցախում գիշերը կլինի՝ +3…+6, ցերեկը՝ +12…+15:

Հիդրոօդերևութաբանական պայմանները

  • Ռադիոակտիվություն — 16 մկռ/ժամ
  • Օդի հարաբերական խոնավություն — 56 %
  • Մթնոլորտային ճնշում — 668 մմ ս.ս.
  • Գեոմագնիսական դաշտ — կայուն
  • ՈւՄ Ինդեքս — 3։

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ի ժամը 10։00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.