Ժառանգը պարտավոր է մարել մահացածի պարտքերը, եթե…

Արդյոք դա մահացած պարտապանի պարտքերը գանձելու օրենքով սահմանված մեխանիզմ է, թե՞ այլընտրանքային ռազմավարություն:

Գործող օրենսդրությունը սահմանում է ժառանգատուի պարտքերը ստանալու հստակ ընթացակարգ.

  • ժառանգատուի (մահացածի) պարտքերի մարումը կարող է տեղի ունենալ բացառապես վերջինիս պատկանող գույքի (ժառանգական զանգվածում ներառվող գույքի) հաշվին և դրա արժեքի սահմաններում:
  • Ժառանգատուի ընտանիքի անդամը կամ հարազատը մահացածի պարտքերը մարելու հարցին առնչվում է միայն այն դեպքում, երբ օրենքով սահմանված կարգով ընդունում է ժառանգությունը (ստանում ժառանգության վկայագիր): Այսպիսով՝ չկա ժառանգության իրավունքի վկայագիր, չկա նաև ժառանգատուի պարտքերը մարելու պարտավորություն:
  • Ժառանգության իրավունքի վկայագիր ստացած ժառանգը կրում է մահացածի պարտքերը մարելու պարտավորություն, եթե պարտքերը մարելու պահանջը բանկը կամ վարկային կազմակերպությունը ներկայացրել է մահացածի մահվան օրվանից վեց ամիսների ընթացքում: Ընդ որում, օրենքը հստակ ամրագրում է այն անձանց շրջանակը, ում պարտատերը պետք է ներկայացնի իր պահանջը: Մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը, պահանջը կարող է ներկայացվել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին: Հիշյալ պահանջների խախտմամբ ներկայացված պահանջները ժառանգը կարող է չկատարել:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.