Պատահարներ

Օգնում են փրկարարները

  • Մարտի 29-ին, ժամը 14:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի թիվ 53 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն շտապօգնության մեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
    Փրկարարները 1946 թ. ծնված Վ. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության մեքենային:
  • Մարտի 29-ին, ժամը 13:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 56 շենքի բնակարաններից մեկի տարեց քաղաքացին չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
    Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի հատակին ընկած է եղել 1924 թ. ծնված Ռ. Փ.-ը, ում բարձրացրել և մոտեցրել են անկողնուն:
  • Մարտի 29-ին, ժամը 12:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցի թիվ 107 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
    Փրկարարները 1941 թ. ծնված Թ. Թ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Հրդեհ

  • Արարատ գյուղում

Մարտի 29-ին, ժամը 14:56-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արարատ գյուղի Զոդ թաղամասում գտնվող զորամասի մոտակա շինության ներսում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մելքոնյան փողոցի տներից մեկի հողամասի վերջնամասում գտնվող անասնագոմի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:21-ին, մարվել` 15:36-ին:
Այրվել են չգործող անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 3 քմ:

  • Վանաձոր քաղաքում

Մարտի 29-ին, ժամը 17:30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նիզամի փողոցի տնակում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:49-ին, մարվել՝ 18:20-ին:
Չբնակեցված, մեկ հարկանի ինքնաշեն տնակում (մոտ 18 քմ) այրվել է 1 մահճասեղան, 2 պատուհան և 2 դուռ:

  • Ստեփանավան քաղաքում

Մարտի 29-ին, ժամը 17:06-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի  Ստեփանավան քաղաքի Դեսինի փողոցի թիվ 61 շենքի բակում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:20-ին, մարվել՝ 17:32-ին:
Այրվել է չբնակեցված վագոն-տնակի (մոտ 18 քմ) փայտյա երեսպատումը (մոտ 10 քմ) և գույքը՝ մասնակի:

  • Նոր Արեշում

Մարտի 29-ին, ժամը 20:36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նոր Արեշի 40-րդ փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:06-ին, մարվել՝ 21:13-ին:
Այրվել է տանը (չբնակեցված) կից կուտակված աղբ՝ մոտ 6 խմ և տանիքի կառուցատարրերից 4 քմ հատված:

  • Մասիս քաղաքում

Մարտի 29-ին, ժամը 17:24-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի մանկապարտեզի մոտակայքում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ թաղամասի տնամերձ հողակտորում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:51-ին, մարվել՝ 18:26-ին:
Մասնակի այրվել է վագոն-տնակ (6 քմ), չոր խոտածածկույթ (250 քմ) և շինարարական տախտակներ (1.5 խմ):

  • Մարալիկ քաղաքում

Մարտի 30-ին, ժամը 00:27-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 91 հասցեում այրվում է հացատան տանիք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:07-ին, մարվել՝ 01:40-ին:
Պարզվել է, որ այրվել է ննջասենյակների գույքը և փայտե առաստաղը՝ մասամբ (մոտ 16 քմ), ջերմահարվել է ննջասենյակների փայտյա պատը (մոտ 12 քմ) և պատուհանը:

Այրվել է անասնակեր

  • Մարտի 29-ին, ժամը 15:25-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հյուսիսային թռիչքուղու մոտակայքում:
    Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
    Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:14-ին, մարվել՝ 17:12-ին։
    Պարզվել է, որ այրվել է 500 հակ անասնակեր և մոտ 5000 քմ բուսածածկույթ:
  • Մարտի 29-ին, ժամը 15:09-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի սկզբնամասում այրվում է կուտակած անասնակեր:
    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
    Պարզվել է, որ 8-րդ փողոցի 8-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում է մոտ 150 հակ պահեստավորված անասնակեր:
    Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:47-ին, մարվել՝ 17:26-ին:

Փրկարարները բացել են փակ դռները

  • Մարտի 29-ին, ժամը 23:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 46 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Մարտի 29-ին, ժամը 22:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Մարտի 29-ին, ժամը 22:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աէրացիա թաղամասի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Մարտի 29-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սաֆարյան փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Մարտի 29-ին, ժամը 17:56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Սարյան փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Մարտի 29-ին, ժամը 13:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օրբելու փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Մարտի 29-ին, ժամը 10:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 49/19 ա շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Մարտի 29-ին, ժամը 08:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Մարտի 29-ին, ժամը 04:57-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Աբովյան 10-րդ փողոցի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 21-ից 22-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 21-ից 22-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 21-ից 22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք:

Բացահայտվել է գողության 21, խարդախության 4 և խուլիգանության 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Եղանակն այսօր

Հանրապետության տարածքում`

Մարտի 16-ին, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրև: 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 19-20-ը նույնքան կբարձրանա:

Երևանում՝

Մարտի 16-ին, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կլինի +3…+5, ցերեկը՝ +11..+13 աստիճան:

Մարզերում՝

  • Շիրակի մարզում գիշերը կլինի՝ 0…-5, ցերեկը՝ +2…+6,
  • Կոտայքի մարզում գիշերը կլինի՝ 0…-5, ցերեկը՝ +2…+6,
  • Գեղարքունիքի մարզում գիշերը կլինի՝ 0…-5, ցերեկը՝ +2…+6,
  • Լոռու մարզում գիշերը կլինի՝ —3…+1, ցերեկը՝ +7…+12,
  • Տավուշի մարզում գիշերը կլինի՝ 0…+4, ցերեկը՝  +11…+14,
  • Արագածոտնի լեռներում գիշերը կլինի՝ 0…-5, ցերեկը՝ +2…+6,
  • Արագածոտնի նախալեռներում գիշերը կլինի՝ +2…+5, ցերեկը՝ +10…+13,
  • Արարատի մարզում գիշերը կլինի՝ +2…+5, ցերեկը՝ +11…+13,
  • Արմավիրի մարզում գիշերը կլինի՝ +2…+5, ցերեկը՝ +11…+13,
  • Վայոց ձորի լեռներում գիշերը կլինի՝ 0…-5, ցերեկը՝ +2…+6,
  • Վայոց ձորի նախալեռներում գիշերը կլինի՝ +2…+5, ցերեկը՝ +11…+13,
  • Սյունիքի հովիտներում գիշերը կլինի՝ +2…+4, ցերեկը՝ +12…+14,
  • Սյունիքի նախալեռներում գիշերը —1…+2, ցերեկը՝ +6…+11,
  • Արցախում գիշերը կլինի՝ +1…+3, ցերեկը՝ +10…+14:

Հիդրոօդերևութաբանական պայմանները

  • Ռադիոակտիվություն — 16 մկռ/ժամ
  • Օդի հարաբերական խոնավություն — 56 %
  • Մթնոլորտային ճնշում — 668 մմ ս.ս.
  • Գեոմագնիսական դաշտ — կայուն
  • ՈւՄ Ինդեքս — 3։

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Գորիս քաղաքներում և Մեղրու սար կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Սյունիքի մարզի Կապան քաղաքում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.