Փրկարարական ծառայության ամփոփագիր

  • Փետրվարի 23-ին, ժամը 18:01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում՝ հացի գործարանի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Lexus LX470» մակնիշի 06 VA 077 պետհամարանիշով ավտոմեքենան:
  • Փետրվարի 23-ին, ժամը 16:39-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքային զբոսայգու մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes C280» մակնիշի 35 AG 520 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):
  • Փետրվարի 23-ին, ժամը 13:50-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղի ճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Toyota Land Cruiser» մակնիշի 16 PA 606 և «УАЗ» մակնիշի 13 ՏԼ 174 պետհամարանիշերով  ավտոմեքենաները  դուրս են բերել արգելափակումից:
  • Փետրվարի 23-ին, ժամը 04:06-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 35 LT 928 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան տեղի ուժերով դուրս է եկել արգելափակումից և շարունակել ընթացքը: Պարզվել է, նշված ճանապարհահատվածում՝ ձյան մեջ, արգելափակվել է ևս 5 ավտոմեքենա (15 ուղևոր), որոնց փրկարարները դուրս են բերել:
  • Փետրվարի 23-ին, ժամը 01:47-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին արգելափակվել է 4 ավտոմեքենա: Փրկարարները Մարտունի քաղաք են տեղափոխել 15 քաղաքացու (6 կին, 1 երեխա, 8 տղամարդ), որոնցից 2 կին և 5 տղամարդ տեղավորվել են հրշեջ-փրկարարական ջոկատներ:
  • Փետրվարի 23-ին, ժամը 00:51-ին ահազանգ է ստացվել, որ Վաղաշեն-Աստղաձոր ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Վաղաշեն-Աստղաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Pajero» մակնիշի 35 AS 162 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):
  • Փետրվարի 23-ին, ժամը 00:56-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի թիվ 7/1 շենքի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Ford» մակնիշի 017 UL 64 պետհամարանիշով շտապօգնության ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.