8 ամսվա ազատազրկում՝ նացիստական դաջվածքի համար

Գերմանիայում դատարանը ութ ամսվա ազատազրկման է դատապարտել Ազգային- ժողովրդավարական կուսակցության անդամ 28-ամյա Մարսել Ցեխին, որը հասարակական լողավազանում ցույց էր տվել էր իր նացիստական դաջվածքը։

Դաջվածքը հասարակական վայրում երկու ժամ ցուցադրելը միանշանակ նշանակում է տեսակետների արտահայտում ու ազգամիջյան թշնամանքի հրահրում, ասել է դատարանի մամուլի քարտուղարը։

2015-ի նոյեմբերին քաղաքական գործիչը լողավազանում մերկացրել էր իր դաջվածքը՝ Օսվենցիում համակենտրոնացման ճամբարի ուրվագծով ու Jedem das Seine ՝ «Յուրաքանչյուրին իր հասանելիքը» գրությամբ, որը գրված է եղել Բուխենվալդի համակենտրանցման ճամբարի դարպասների վրա։ Լողավազանի այցելուներից մեկը լուսանկարել էր այդ դաջվածքը ու հրապարակել սոցցանցերում։

2015-ի դեկտեմբերին Օրանիենբուրգի առաջին ատյանի դատարանը Ցեխին դատապարտել էր վեց ամսվա ազատազրկման, որը հետո փոխարինել էր երեք տարի պայմանական ազատազրկումով։ 2016-ի նոյեմբերին Նոյրուպպինում հողային դատարանը ութ ամսվա ազատազրկման էր դատապարտել Ցեխին՝ ազգամիջյան թշնամանք հրահրելու համար։ Իսկ Ցեխը 2016-ին հայտնել էր որ մտադիր է ջնջել դաջվածքը։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.