Դիպուկահար հրազեն. Բարրետ Մ82

Բարրետ 82 մոդելը մուտք գործեց Ամերիկյան բանակ 1982 թվականին: Այն արտադրում էր Բարրետ Հրազենի Ընկերությունը (Barret Firerarms Company) և կրում է «Թեթև Հիսուն» մականունը, քան որ անհամեմատ ավելի թեթև է իրեն համարժեք դիպուկահար հրացաններից և կրակում է .50 12,7 տրամաչափի փամփուշտներ:

Բարրետը նախատեսված էր ծառայելու որպես հակատանկային և հակատեխնիկական հրազեն երկար տարածության վրա կրակ վարելու համար: Սակայն նրա զգալի թեթև քաշը և հզորությունը նպաստեցին, որ Բարրետը ընդգրկվի նաև որպես հակահետևակային զենք: Այն օգտագործվում է ինչպես կանոնավոր բանակներում, այնպես էլ հատուկ նշանակության ջոկատներում:

Բարրետ Մ82 մարտավարա-տեխնիկական բնութագիրը

  • Քաշը – 13,6 կգ առանց փամփուշտների
  • Հրազենի երկարությունը – 1 450 մմ
  • Փողի երկարությունը – 508 մմ
  • Փամփուշտի տրամաչափը — .50 12,7 մմ
  • Փամփշտակալի տարողությունը – 10 փամփուշտ
  • Փամփուշտի արագությունը – 853 մ/վ
  • Կրակի միջին հեռավորությունը – 1.800մ
  • Արագաձգությունը – 10 կրակոց/րոպե

Մ82-ը կարող է խոցել թշնամու թեթև զրահապատ տեխնիկան, տանկի թեթև զրահապատ մասերը, երկար տարածության վրա վնասազերծել ականներ և մահացու խոցել հետևակը:

Բարրետը աշխատում է կիսաավտոմատ մեթոդով և օգտագործում է կարճ-հետադարձ մեխանիզմը: Բարրետը ունի նաև հենման ոտնակներ և մեծ կոթ՝ ամբողջ ուսը ծածկելու համար: Դա կրակելիս դիպուկահարի ուսը չվնասելու համար է, քանի որ ունի ուժգին հետադարձ հարված:

Բարրետի համար կարող են կիրառվել նաև հատուկ մշակված զրահահար, հրկիզվող փամփուշտներ: Այդ փամփուշտներով Բարրետը հնարավորություն է ստանում խոցել ուժեղացված զրահ ունեցող թիրախներ, ինչպիսիք են թշնամու շինությունները, մարդատար մեքենաները և կայանված օդային տեխնիկան, ընդ որում՝ նաև ինքնաթիռները: Մ82-ը կիրառվել է նաև պատի հետևում պատսպարված հետևակ խոցելու համար, սակայն դա նրա առաջնային նշանակությունը չէ:

2016թ. Բարրետը ճանաչվել է Թենեսի նահանգի պաշտոնական կիրառվող դիպուկահար հրազենը: Այն ընդգրկված է աշխարհի լավագույն դիպուկահար հրազենների շարքում:

© Criminal.am հրապարակումը պատրաստելու համար

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.