Գելայի ձերբակալման մանրամասները (տեսանյութ)

«Գողը նա է, ով գողանում է, կաշառակերը՝ ով կաշառք է վերցնում, իսկ ես ուղղափառ քրիստոնյա եմ»․ 
Ուկրաինացի ուժայինները օրենքով գողից հարցազրույց են վերցրել։
Ուկրաինայի իրավապահ մարմինները պաշտոնապես հաստատել են երկրի տարածքում հայտնի «օրենքով գողի»՝ Գելա Կարդավայի ձերբակալման մասին լուրը, ինչպես նաև հրապարակել են տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են բռնում «գողականին»։ Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին իր ֆեյսբուքյան էջում ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն է գրառում կատարել՝ Գելա Կարդավայի դեմ իրականացրած հատուկ գործողությունների մասին։
«Ոստիկանության աշխատակիցները ստուգում են Ուկրաինայի տարածքում կատարված մի շարք հանցագործություններում նրա ներքաշվածության մասին օպերատիվ ինֆորմացիան և կապերը՝ կազմակերպված հանցավոր խմբավորումների հետ, որոնք գործում են երկրի տարածքում»,- գրել է Ավակովը, ընդգծելով, որ նաև քննարկվում է այն տարբերակը, ըստ որի՝ Կարդավան ՌԴ ԱԳՆ-ի հաստիքային գործակալ է։
Հրապարակված տեսանյութում պարզ երևում է, որ ուկրաինացի ուժայինները, մեղմ ասած, նրբանկատ չէին անցանկալի այցելուի նկատմամբ։ Հատուկ ջոկատայինները հարձակվել էին երկու ավտոմեքենաների վրա, որոնցից մեկում էլ նույն ինքը «օրենքով գողն» էր, իսկ մյուսում՝ նրա ուղեկիցը։ Ակնհայտ էր, որ Գենան այսպիսի դաժան քայլի չէր սպասում և շփոթված էր։ Հենց այդ ժամանակ էլ նա և իր ուղեկիցը հայտնվեցին «դեմքով գետնին» (անելանելի) իրավիճակում։
Այնուհետև Գենային ուղեկցեցին դեպի ծառայողական ավտոբուս և տարան ոստիկանական բաժանմունք։ Այստեղ Կարդավան բլից-հարցազրույց տվեց, որի արդյունքում նաև հաղորդեց իր անունն ու ծննդավայրը։ Հարթին, թե արդյոք նա օրենքո՞վ գող է, Կարդավան պատասխանեց, որ «գողը նա է, ով գողություն է անում, կողոպտիչը՝ ով կողոպտում է, կաշառակերը՝ ով կաշառք է վերցնում», իսկ ինքը «հանցանք չի գործում, և պարզապես ուղղափառ քրիստոնյա է»։ Հարցին, թե որտեղ է նա բնակվում, Կարդավան պատասխանեց, որ «բնակարաններ է վարձում ամենուր»։ Խնդրանքին մանրամասնել այդ բնակարանների վայրը, նա պատասխանեց, որ տարածքներ է վարձակալում «Կիևում, Մոսկվայում, Թուրքիայում, Կիպրոսում և ընդհանրապես ամեն տեղ»։
Եվ ամեն դեպքում Գելա Կարդավան խորամանկեց։ Անձնական զննման ժամանակ իր մոտ հայտնաբերցվեց Ուկրաինայի Գոլոմբ Օլեգ Ռոմանովիչ անունով քաղաքացու անձնագիր։ Սա պետք է հիմք հանդիսանա քրեական գործ հարուցելու համար, այնինչ դրա մասին տակավին ոչինչ չի հաղորդվում։

Tags: ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.