9 ամսվա ազատազրկում՝ 60 սոճի հատելու համար

Լոռու մարզում 60 հատ սոճի ապօրինի հատելու մեջ մեղադրվող 32-ամյա Կարեն Սահակյանը դատապարտվեց 9 ամսվա ազատազրկման:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում 32-ամյա երիտասարդն ընդունել է մեղքը և միջնորդել արագացված դատաքննություն անցկացնել:

Դատարանը Սահակյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 9 ամիս ժամկետով, նրան զրկելով ղեկավար և նյութական պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 2 /երկու/ տարի ժամկետով: Դատարանը մասնակի բավարարել է նաև քաղաքացիական հայցը. 32-ամյա երիտասարդից կբռնագանձվի 2 մլն դրամ: Նշենք, որ ըստ նախաքննության տվյալների՝ Սահակյանը պետությանը պատճառել էր 1.5 մլն դրամի վնաս:

60 հատ սոճի հատած երիտասարդի նկատմամբ խափանման միջոց էր ստորագրությունը չհեռանալու մասին: Նա կալանավորվի, երբ վճիռը մտնի օրինական ուժի մեջ:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.