9 տարվա ազատազրկում՝ օդանավի զուգարանում ծխելու համար

2015 թվականին բրիտանացի Ջոն Քոքսն օդանավի զուգարանում ծխել էր՝ հրդեհ առաջացնելով: Նախապես նա 4.5 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտվել, հիմա պատիժը խստացվել է՝ հասնելով 9 տարի 6 ամսվա:

Ըստ BBC-ի՝ 2015 թվականին Բիրմինգեմից եգիպտական Շարմ էշ-Շեյխ թռչող օդանավի հրամանատարը SOS ազդանշանն է ուղարկել և արտակարգ վայրէջքի թույլտվություն խնդրել մոտակա օդանավակայանում:

Ավելի քան 200 ուղևորի փոխադրող օդանավը 10 հազար մետր բարձրության վրա է եղել, երբ անձնակազմը հրամանատարին հաղորդել է, որ չեն կարողանում մարել զուգարանի աղբամանում բռնկված կրակը: Օգնության է հասել փրկարարական ջոկատում աշխատող ուղևորներից մեկը, և օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել:

Հունվարին Բիրմինգեմում կայացած դատական նիստում Քոքսն ընդունել է մեղը և համաձայնել, որ իր գործողությունները վտանգ էին պարունակում կյանքի համար:

Վերաքննիչ բողոքի ժամանակ Քոքսի փաստաբանները պնդում էին պատժի մեղմացման հարցում՝ փորձելով ապացուցել, որ հանցագործությունը կատարելիս Քոքսը դեպրեսիայի մեջ է եղել մոր մահվան և ամուսնական խնդիրների պատճառով:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.