Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 31-ից ապրիլի 3-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 31-ից ապրիլի 3-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 13-ը:
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք:
Բացահայտվել է գողության 11, խարդախության 14, յուրացման 2 և խուլիգանության 1 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Եղանակն այսօր

Հանրապետության տարածքում`

Մարտի 20-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում թաց ձյան, հովտային գոտիներում անձրևի տեսքով: 20-ին, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 20-ին կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում ՝

Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում՝ 3-8 մ/վրկ: Մարտի 20-ին, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կլինի +1…+3, ցերեկը՝ +10..+12 աստիճան:

Մարզերում՝

  • Շիրակի մարզում գիշերը կլինի՝ 0…-5, ցերեկը՝ +4…+8,
  • Կոտայքի մարզում գիշերը կլինի՝ 0…-5, ցերեկը՝ +4…+8,
  • Գեղարքունիքի մարզում գիշերը կլինի՝ 0…-5, ցերեկը՝ +4…+8,
  • Լոռու մարզում գիշերը կլինի՝ —2…+3, ցերեկը՝ +10…+14,
  • Տավուշի մարզում գիշերը կլինի՝ 0…+5, ցերեկը՝  +13…+16,
  • Արագածոտնի լեռներում գիշերը կլինի՝ 0…-5, ցերեկը՝ +4…+8,
  • Արագածոտնի նախալեռներում գիշերը կլինի՝ 0…+3, ցերեկը՝ +12…+15,
  • Արարատի մարզում գիշերը կլինի՝ 0…+3, ցերեկը՝ +14…+16,
  • Արմավիրի մարզում գիշերը կլինի՝ 0…+3, ցերեկը՝ +14…+16,
  • Վայոց ձորի լեռներում գիշերը կլինի՝ 0…-5, ցերեկը՝ +4…+8,
  • Վայոց ձորի նախալեռներում գիշերը կլինի՝ 0…+3, ցերեկը՝ +14…+16,
  • Սյունիքի հովիտներում գիշերը կլինի՝ +4…+6, ցերեկը՝ +15…+18,
  • Սյունիքի նախալեռներում գիշերը 0…+3, ցերեկը՝ +10…+13,

Արցախում գիշերը կլինի՝ +2…+5, ցերեկը՝ +11…+14:

  • Հիդրոօդերևութաբանական պայմանները
  • Ռադիոակտիվություն — 16 մկռ/ժամ
  • Օդի հարաբերական խոնավություն — 90 %
  • Մթնոլորտային ճնշում — 668 մմ ս.ս.
  • Գեոմագնիսական դաշտ — կայուն
  • ՈւՄ Ինդեքս — 3։ 

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Վարդենյանց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ռուսաստանի կողմից կուտակվել է մոտ 70 բեռնատար ավտոմեքենա: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին առկա է ձնահյուսի վտանգ:

Իրադրությունն առաջնագծում մարտի 9-ին և լույս 10-ի գիշերը

Մարտի 9-ին և լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 550 կրակոց: Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (92 կրակոց), իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ), տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.