ԱԱԾ-ն խոշոր չափերով գումար է հայտնաբերել

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի կնոջը պատկանող «Վիլլա Օյլ» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Խաչատրյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Բանն այն է, որ Խաչատրյանը ցանկացել է ապօրինի, մաքսանենգ ճանապարհով 15.6 միլիոն դրամ կամ մոտ 30 հազար դոլար գումարը Հայաստանից դուրս հանել: Նա համաձայնություն է ձեռք բերել Իրանի քաղաքացի Սաիդ Մոհհամադջավադի Շահաբի հետ, 2016 թվականի հուլիսին 6-ին Մեղրիի մաքսակետի դարպասների մոտ նրան փոխանցել պոլիէթիլային պարկի և փաթեթի մեջ տեղադրված գումարը: Սակայն ԱԱԾ աշխատակիցները մեքենան զննել ու գումարը հայտնաբերել են: Դրանից հետո քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քր.օր 215.1 հոդվածի առաջին մասի հատկանիշներով ԵՏՄ մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության համար»:

«Ժողովուրդ»

 

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.