Ահազանգում է Կարգին Հայկոն

Henaran.am-ի թղթակիցն այս պահին աշխատում է Երևանի խուլ համրերի մշակույթի պալատում տեղակայված թիվ 9/47 ընտրատեղամասում, որտեղ  դիտորդական առաքելություն է իրականացնում դերասան Հայկ Մարությանը: Նա նկատել է, որ այստեղ ընտրախախտում կա, մասնավորեցնելով, թե տեսախցիկը տեղադրված է այնպիսի վայրում, որ ընտրողը կարող է նկարահանվել.

«Եթե անգամ չնկարահանվի էլ, տպավորություն է ստեղծվում, եւ դա հոգեբանական ճնշում է ընտրողի վրա: Քվեախցիկների մոտ կա մի դուռ, որը ապակեպատ է եւ ըստ էության դրսի կողմից հնարավոր է ընտրողին հետեւել»,-նշել է դերասանը: Այս մասին Մարությանը տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին` Արայիկ Իլյիչյանին, ով նշել է, թե տեսախցիկն այս պահին չի աշխատում .

«Հա՛յկ ջան, ես Ձեզ որպես դերասան շատ եմ հարգում, բայց Դուք իզուր տեղը աժիոտաժ ստեղծեցիք, քանի որ տեսախցիկն այս պահին որեւէ մեկին չի նկարահանել»:

Մարությանը նշեց, էական չէ, աշխատում է թե ոչ, ընտրողին դրսում կարող են վախեցնել ու ասել, թե վերեւում տեսախցիկ կա, «կընտրես էն մարդուն, ում կասենք»: Մարությանը պնդել է` սա նման է այն բանին, որ մեկը խաղալիք ատրճանակով մտնի բանկ եւ ասեն` խաղալիք է, բայց չէ՞ որ ատրճանակը վախի մթնոլորտ է ստեղծում:

Մանրամասները`  տեսանյութում: 

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.