Իր մահը «սարքած» բժիշկ Սվաջյանը դատապարտվել է 29 ամսով

Լոս Անջելեսի դատարանը կայացրել է դատավճիռ քալիֆորնիահայ բժիշկ Տիգրան Սվաջյանի գործով, որը սարքել էր իր սեփական մահը ու տասը տարի թաքնվել արդարադատությունից։ Սվաջյանը դատապարտվել է 29 ամսվա ազատազրկման ու մեկ տարի փորձնական ժամկետի։

Նրան մեղադրում էին Medi-Cal ապահովագրական համակարգով միլիոնավոր դոլարների խարդախության մեջ, հաղորդում է «Daily Mail»-ը՝ վկայակոչելով «Los Angeles Times»-ը։

Սվաջյանը Հարավային Քալիֆորնիայում իր կլինիկան բացել է Նյու Յորքում ուսումն ավարտելուց հետո։ 2002 թվականին նա փախել է Ռուսաստան, երբ դատախազները համոզել էին Սավջյանին գործարքի գնալ ու ցուցմունք տալ իր և իր տասնյակ հանցակիցների գործերով։ Քննիչների կարծիքով, Սվաջյանը սերտ կապեր է ունեցել ռուսական և հայկական քրեական հեղինակությունների հետ։

 

2002թ. իրավապահները նրան ապացույցներ էին ներկայացրել և ընտրության հնարավորություն տվել՝ 10 տարվա ազատազրկում, կամ գործարք, Սվաջյանը պետք է թաքնված ձայնագրիչ կրեր, դրա դիմաց ավելի մեղմ պատիժ ստանալով։ Սվաջյանը համաձայնել էր, բայց հայտարարել, թե պետք է մեկնի Ռուսաստան՝ հիվանդ մորը տեսության։ Հոկտեմբերի վերջին իրավապահներին հայտնել էին, թե Սվաջյանը Ռուսաստանում մահացել է թոքաբորբից։ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկանք էր ուղարկել քննիչներին։ 10 տարի անց նրա դեմ մեղադրանքները հանվել էին, ունեցվածքը հանձնել վարկատուներին, իսկ կինն ու երեխաները շարունակել էին ապրել նախկին պես։

Իշխանությունները ապշել են, երբ իմացել են, որ Ռուսաստանում նա 200 դոլար է վճարել դիահերձարանին՝ մահվան տեղեկանք ստանալու համար։ Սվաջյանը Վասիլի Պետրոսովի անունով անձնագիր էր սարքել, տեղափոխվել Եգիպտոս, և Հուրգադայում դայվինգի հրահանգիչ էր աշխատում։

Եգիպտոսում նա նույնիսկ ամուսնացել էր ռուս աղջկա հետ, երեխա ունեցել։ Կնոջ հետ վերադառնալով Ռուսաստան, նա նոր խնդրի առջև էր կանգնել, ռուսական կեղծ անձնագիրը առգրավել էին։ Այս անգամ էլ նա լիտվական անձնագիր էր գնել՝ Վիկտորաս Ցաեկվիսի անունով։

Կեղծ «վիկտորասին» բռնել էին Կիևում, որտեղ մաքսավորները պարզել էին կեղծիքը, նրան արտաքսել էին Եգիպոս, որտեղ էլ խուզարկության արդյունքում գտել էին ամերիկյան անձնագիրը։ Նրա անձնագրի մասին տեղեկացրել էին Կահիրեում ԱՄՆ դեսպանատանը, որտեղ Սվաջյանին հետագայում հարցաքննել էին ՀԴԲ գործակալները։ Նա պատմել էր իր պատմությունը, այդ թվում մահվան կեղծ վկայականի հետ կապված դրվագը։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.