Անհետ կորած 69-ամյա բնակչի մեքենան հայտնաբերվել է

Ապրիլի 22-ին, ժամը 12-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մասիս քաղաքի բնակիչ, 69-ամյա Հարություն Ֆայադի Ազատյանը ապրիլի 21-ին, ժամը 14-ի սահմաններում, իր «Օպել Աստրա Ջի» մակնիշի 34 SF 386 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել տանից և չի վերադարձել:

Որոնողական աշխատանքների արդյունքում` ապրիլի 22-ին, ժամը 23-ի սահմաններում, «Օպել Աստրա Ջի» ավտոմեքենան հայտնաբերվել է Նորամարգ գյուղի 17-րդ փողոցի վերջնամասում՝ անվնաս վիճակում:

Oպերատիվ-փնտրողական հետագա աշխատանքների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ Հարություն Ազատյանը հնարավոր է սպանված լինի Վ. Օ.-ի կողմից:

Կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:

Կատարվում է նախաքննություն:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.