Առգրավված հազար լիտր ալկոհոլն առնետներն են խմել

Հնդկաստանի Բիհար նահանգում առնետները խմել են հազար լիտր առգրավված ոգելից խմիչք, հայտնել են տեղի ոստիկանները, փոխանցում է BBC-ն։

2016-ի ապրիլին նահանգում արգելել են ոգելից խմիչքի վաճառքն ու գործածումը։ Այդ ժամանակվանից ոստիկանությունը ավելի քան 900 լիտր ապօրինի խմիչք էր առգրավել։

Ոստիկանները պնդում են, որ առգրավված ոգելից խմիչքի մեծ մասը առնետներն են ոչնչացրել։ Ոստիկանության ղեկավարությունը սկսել է ստուգումներ։

Թե հատկապես ինչքան խմիչք է անհետացել, դեռ պարզ չէ։

Նահանգի մոտ հազար ոստիկանական բաժանմունքներին կարգադրվել է հաշվետվություն ներկայացնել առգրավված ոգելից խմիչքի գտնվելու վայրի մասին։

Եթե ապացուցվի, որ այդ խմիչքը հենց ոստիկաններն են խմել, նրանք կզրկվեն աշխատանքից, իսկ հետո կդատվեն նահանգի օրենքները խախտելու համար։

Ոգելից խմիչք վաճառելու ու պահելու համար այս ամիսներին ավելի քան 40 հազար մարդ է կալանավորվել։ Նրանց սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։

2017-ի փետրվարից իշխանություններն ավելի են խստացրել հակաալկոհոլային օրենսդրությունը՝ հիմա չինովնիկները, դատավորները ու մյուս պետծառայողները իրավունք չունեն ոգելից խմիչք օգտագործել ոչ միայն Բիխար նահանգում, այլև ամբողջ Հնդկաստանի տարածքում ու նույնիսկ արտերկրներում։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.