Արսեն Ոսկանյանը փախել է կոլումբիացի աբստամբներից

ՌԴ և Հայաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանը փախել է կոլումբիացի աբստամբների գերությունից։ Նրան գերևարել էր Ազգային ազատագրական բանակ (ԱԱԲ) կոչվող ապստամբների խմբավորումը։ Ոսկանյանը փախել է՝ իր հետ տանելով ժամապահների զենքը։

Ինչպես ասվում է ԱԱԲ-ի հաղորդագրության մեջ՝ Ոսկանյանին պատրաստվում էին ազատ արձակել, սակայն փոխադրման ժամանակ նա հարձակվել է ժամապահների վրա, խլել նրանց զենքը և վիրավորել հինգ հոգու։ Բացի այդ, կան վկայություններ, որ Ոսկանյանը նաև վիրավոր է եղել ու փախել է անհայտ ուղղությամբ։

Արսեն Ոսկանյանն առևանգվել էր Կոլումբիայում 2016 թվականի նոյեմբերի 5-ին։ Նա զբաղվում էր թունավոր գորտեր բռնելով ու վաճառում միջազգային շուկայում։

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.